Հայ-թուրքական արձանագրությունները կյանք չկոչվեցին, քանի որ ի սկզբանե դա սխալ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արևելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ցանկացած 2 պետություն, երբ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, գնում են պարզ արձանագրության ճանապարհով: Հովհաննիսյանի խոսքով՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պետությունները ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, սահմանները, իսկ եթե ճանաչում են ինքնիշխանությունը, նշանակում է՝ չեն խառնվում միմյանց ներքին գործերին, սա նրանց համար բավարար հիմք է:
«Այս կետերի առկայությունը բավարար է 2 պետություններին, որպեսզի սկսեն դիվանագիտական հարաբերություններ: Բայց Թուրքայի կողմից ի սկզբանե միտում կար, քանի որ սկսեց խառնել Հայոց ցեղասպանության հարցը և այլ խնդիրներ: Ցեղասպանության խնդիրը երկու երկրների համար մոռանալը ոչ թե հարաբերությունների նորմալացում է, այլ՝ հաշտեցում, սա չպետք էր խառնել»,- շարունակեց նա:
Արևելագետի գնահատմամբ՝ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները թանկ գնով վաճառեց Ադրբեջանին: Նրա կարծիքով՝ Թուրքիան իսկապես հաշվարկել էր իր քայլերը և օգուտ քաղեց:
«Թուրքիան լրջագույն նյութական և ոչ նյութական ձեռքբերումներ ունեցավ: Հասկանալի է, որ Թուրքիան ճիշտ հաշվարկել էր ու լավ քաղաքականություն վարեց: Պարզ է, որ ՀՀ-ի հետ հարաբերություններից ավելի քիչ բան էր շահելու, քան Ադրբեջանի հետ հարաբերություններով շահեց»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Սիրիայում Հայաստանի նախկին դեսպանը նկատեց՝ հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե վիժեցված, այլ սառեցված գործընթաց է: Նրա խոսքով՝ ցանկացած պահի հայ-թուրքական հարաբերությունները կարող են դառնալ թուրք-ռուսական, թուրք-ամերիկյան և այլն։
«Միևնույն ժամանակ ասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, եթե Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները սկզբունքային որոշման գան, որ վերջնական կարգավորում են հարաբերությունները: 2 պետությունների որոշումներից հետո նոր կխառնվեն այլ պետությունները»,- հավելեց նախկին դեսպանը՝ շեշտելով, թե հայ-թուրքական հարաբերությունները վերջնական կկարգավորվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ցանկանա իր հարաբերությունները կարգավորել մեծ երկրների հետ:
Հարցին՝ հայկական կողմը չէ՞ր հաշվարկել, որ մենք ոչինչ չէինք ստանա, սակայն Թուրքիան թանկ գնով վաճառեց, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց, թե ցանկացած վերլուծական աշխատանք պետք է կանխատեսի վատագույն սցենարը:
«Կարծում եմ՝ վերլուծաբանները պարտավոր էին դիտարկել այս սցենարը՝ համապատասխան այլ լուծումներ մշակելով»,- ընդգծեց նա։
Դավիթ Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին մինչ արձանագրությունը և արձանագրությունից հետո, ասաց, թե պետք է սկսել դեռևս 1991 թվականից:
«Այն ժամանակ սկսեցին առաջին կոնտակտները, բայց ամեն ինչ շատ մեծ հարցականների մթնոլորտում էր: Այդ մթնոլորտի կայունացմանը խանգարեց նաև Արցախյան պատերազմը: Բանակցել անհրաժեշտ էր, սակայն հույս ունենալ, որ բանակցությունները կարող են շոշափելի արդյունքների բերել, դժվար էր: 93-99թթ. բանակցությունները շարունակվեցին, բայց բոլորը հասականում էին, որ տեղաշարժ սպասելի չէ: 99թ. որոշում ընդունվեց, որ բանակցությունները պետք է վերականգնվեն, դիվանագիտական առումով ամեն ինչ լուծված էր, բայց քաղաքական կամքի բացակայություն կար»,-եզրափակեց Դավիթ Հովհաննիսյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47