Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացրեց առաջիկա 5 օրերին անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարը: Լրագրողների հետ զրույցում Յուրի Խաչատուրովը նախ նկատեց, որ առաջիկա օրերին Հայաստանի զորավարժարաններում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը մաս է կազմում «Եղբայրություն-2017» զորավարժությունների, որի մեկնարկը տրվել է Դոնի Ռոստովում:
«Վերջերս մենք Հայաստանում անցկացրեցինք «Որոնում-2017» զորավարժությունները` հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ, որին էլ հաջորդում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ զորավարժությունները: Զորավարժությունների սցենարով ահաբեկիչները մեծ ուժերով ներխուժել են ՀԱՊԿ անդամ պայմանական երկրներից մեկի տարածք և խնդիրներ են առաջացրել: Մենք հետախուզական աշխատանքներն արդեն իրականացրել ենք, հիմա կիրականացնենք պլանավորումը, իսկ հոկտեմբերի 13-ին` կսկսենք ահաբեկիչներին ոչնչացնելու գործընթացը»,- մանրամասնեց Խաչատուրովը:
Նա հավելեց, որ զորավարժությունների ևս մեկ փուլ կանցկացվի Ղազախստանի տարածքում, որին կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները: «Ըստ զորավարժությունների սցենարի` ահաբեկիչներին վնասազերծելուց հետո գործի են դրվում խաղաղապահ ուժերը` կարգուկանոն հաստատելու համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ զորավարժություններն անցկացվում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարությամբ` պարզաբանելով, որ կարող են օգտագործվել խոցման միջոցներ, որոնցից ունեն միայն ՌԴ զինված ուժերը և միայն ռուս զինծառայողները կարող են կիրառել:
Խաչատուրովը նշեց, որ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն տարբեր տեսակի զինատեսակներ, սակայն հավելեց, որ «Իսկանդեր» չի կիրառվի, քանի որ դրա գործնական կիրառումը Հայաստանում բարդ կլինի` հաշվի առնելով երկրի փոքր տարածքը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47