Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները:
Ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ համանման աշխատանքներ են իրականացվում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ» ընկերությունների կողմից:
Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել քաղաքապետարանի ենթակայության վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի նախապատրաստական գործընթացը՝ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դրանց անհապաղ գործարկումն ապահովելու նպատակով:
«Այս գործընթացը պահեք հատուկ ուշադրության կենտրոնում և կրթօջախների տնօրեններին էլ ևս մեկ անգամ հիշեցրեք, որ ջերմաստիճանի նվազման պարագայում իրենց է վերապահված ջեռուցման համակարգերը վերագործարկելու լիազորությունը: Բազմիցս եմ նշել, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է: Եթե կրթօջախում ջերմաստիճանը ցածր է նորմայից, ապա բնական չէ՞, որ համապատասխան ջերմաստիճան պետք է պահպանվի նաև հաստատությունում:
Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին: Մի խոսքով, խստորեն վերահսկեք, որ կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը լիարժեք պատրաստ լինեն գործարկման: Նաև պարբերաբար կազմակերպվող անակնկալ շրջայցերի շրջանակում հատուկ ուշադրության տակ վերցրեք կրթօջախներում ջերմային սահմանված ռեժիմի պահպանման պահանջի կատարումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ դիմելով պատասխանատուներին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56