ARM | RUS |

Քննիչը խոցելի է, քանի որ նրա յուրաքանչյուր գործողություն մանրամասն կարգավորվում է օրենքով. Աղվան Հովսեփյան

09.10.17 | 22:43

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ուղերձ է հղել՝ քննչական կոմիտեի մասնագիտական տոնի կապակցությամբ: ՔԿ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձերդ գերազանցություն, հարգելի գործընկերներ, հյուրեր

Շնորհավորում եմ բոլորիդ քննչական կոմիտեի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձևավորվել է «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 24.09.2013թ. կարգադրության հիման վրա մշակված և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 19.05.2014թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Պրն Նախագահ, Ձեր մտահղացմամբ ու նախաձեռնությամբ երեք տարի առաջ ստեղծված ՀՀ քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի առջև խնդիրներ եք դրել ապահովել քննիչների անկախությունը՝ որպես լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության երաշխիք:

ՀՀ քննչական կոմիտեի գործառույթը՝ մինչդատական վարույթ իրականացնելը, ամրագրվեց նաև սահմանադրությամբ։

ՀՀ–ում 2015-2016թթ. քննչական մարմինների վարույթում եղած քրեական գործերի շուրջ 94%-ը քննվել են Կոմիտեի վարույթում:

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է լայնածավալ միջոցառումներ, և դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը ըստ ավարտված գործերի՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34.%, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, և նկատվում է կայուն աճ:

Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել են փոխանցված քրեական գործերի քանակը։ Եթե` 2015 թվականից 2016 թվական փոխանցվել է 3268, ապա՝ 2016 թվականից 2017թ.՝ 2566 քրեական գործ, այսինքն՝ 702 գործով պակաս:

ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։ Քրեական գործերի վարույթը կասեցնել՝ նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելը ինքնին դրական երևույթ չէ, ուստի այն չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Նախաքննության համակողմանիության և օբյեկտիվության ապահովումը
Քննչական կոմիտեի մարտահրավերներից է։ Խորհրդային ժամանակներից կարծրացած է եղել այն գաղափարը, որ քննիչը մեղադրական գործառույթ իրականացնող մարմին է, քրեական հետապնդման մարմին. Առայսօր իր ազդեցությունը պահպանում է դեռևս Խորհրդային պետության գլխավոր դատախազ Ա. Վիշինսկու այն կործանարար գաղափարը (1924թ.), ըստ որի` քննիչը դատախազի օգնականն է: Նախաքննության մեղադրական ուղղվածությունն ուղղակիորեն նպաստում է նաև մեղադրական արդարադատության ձևավորմանը։ Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձևավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։

ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձևավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ։

Քննիչի որոշմամբ արդարացնող հիմքով կարճումների թիվը 2015թ. համեմատ 2016թ. աճել է 173-ով:

Պ–ն Նախագահ, Ձեր անմիջական պահանջներից մեկն էլ մինչդատական վարույթի ժամկետների կրճատումն է: Հատուկ ցանկանում եմ կանգ առնել նախաքննության ժամկետների վրա։ Երկար տարիներ հանրային ընկալման մեջ նախաքննության մարմիններից դժգոհությունների հիմնական պատճառը պայմանավորված է եղել նախաքննության տևական ժամկետներով, ուստի մենք իրականացրել և իրականացնում ենք նպատակաուղղված քայլեր։ Կարող ենք փաստել, որ էապես աճել են մինչև երկու ամիս ժամկետում ավարտվող քրեական գործերի քանակը և զուգահեռ նվազել մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը։ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի արդեն 51%-ը, այսինքն՝ կեսից ավելին, քննվել է նախատեսված երկամսյա ժամկետում:

Նվազում է նկատվում նաև ավելի երկար ժամկետներում քննված գործերի մասով:

Մեկ տարուց ավելի ժամկետում քննված գործերի քանակը 2017 թվականի 1-ին կիսամյակում ընդամենը 2.0%-ն է:

Նախաքննության ժամկետների կրճատմանը նպաստել են մասնավորապես հետևյալ միջոցառումները`

Կապի օպերատորների հետ հեռախոսազանգերի վերծանումները նախաքննության մարմնին արդեն հասանելի են 1-2 օրվա ընթացքում՝ նախկինում 20-30 օրվա փոխարեն։

Նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրից, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրից, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայից, քննիչը հնարավորություն ունի առցանց ստանալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ։ Նախկինում այս տվյալները հնարավոր էր ստանալ լավագույն դեպքում 10-15 օրվա ընթացքում հարցումների միջոցով:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ էր տարատեսակ փորձաքննությունների անհիմն նշանակման դեպքերը, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգման ոչ օբյեկտիվ պատճառները: Էապես բարելավվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակը: Մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական և Մանկավարժական համալսարանների աջակցությամբ ներկայումս դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնում են նաև այդ բուհերի հոգեբան մասնագետները:

Դատահոգեբուժական փորձաքննությունների մասով նշեմ, որ ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանում վերապատրաստում են անցնում «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ընկերությունների հոգեբույժ մասնագետները: Արդյունքում՝ մարզային քննչական վարչությունների, կայազորային քննչական բաժինների քննիչները կխնայեն և՛ ժամանակ, և՛ միջոցներ՝ դատահոգեբուժական փորձաքննությունները վերոնշյալ հիմնարկներում նշանակելով: Աշխատանքներ են տարվել նաև դատահաշվապահական փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու մասով, ինչն իր արդյունավետությունը կապահովի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում: Ձեռքբերումներով հանդերձ, այնուամենայնիվ, նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային և պահանջում է համալիր լուծում:

1. Հետևողականորեն քայլեր են կատարվել նաև էլեկտրոնային նախաքննության ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: Մասնավորապես, 2016 թվականից սկսած՝ քննչական աշխատանքի միասնական տեխնիկական կողմն ապահովելու նպատակով «Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի» աջակցությամբ մշակվել և ներդրվել է դատավարական փաստաթղթերի ձևանմուշների միասնական էլեկտրոնային ծրագիրը:

2. Նախաքննության ժամկետների կրճատման, ինչպես նաև քննիչների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված ընթացակարգ է սահմանվել քրեական գործերի թվայնացման ծրագրի միջոցով: Ներկայումս տարածքային ստորաբաժանումներում գործում է ներքին ցանց, որով ապահովվում է թվայնացված քրեական գործերի ամբողջ շարժի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը համապատասխան վերահսկողական գործառույթներ իրականացնող ծառայողների կողմից: Ներկայումս քննարկվում է նաև համակարգը ՀՀ գլխավոր դատախազին հասանելի դարձնելու հարցը:

Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցությունից։ Պ-ն Նախագահ, հարգելի՛ գործընկերներ, թերևս ՀՀ-ում քննչական միասնական մարմնի ձևավորման սկզբնական փուլում մտավախություն կար, որ նախաքննության և հետաքննության մարմինների ինստիտուցիոնալ տարանջատման դեպքում նրանց միջև համագործակցության արդյունավետությունը կնվազի՝ նկատի ունենալով հատկապես Ղազախստանի չհաջողված փորձը, սակայն քրեական գործերով դիտարկումներն ակնհայտորեն վկայում են այլ զարգացման մասին. ներկայումս նախաքննության և հետաքննության մարմինների միջև համագործակցության ինտենսիվությունն էապես բարձրացել է, յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարագում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Այս հարցում գերատեսչական մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունքներ։

Ձևավորման սկզբնական ժամանակահատվածից սկսած Կոմիտեն ՀՀ Նախագահի և կառավարության աջակցությամբ իրականացրել է նյութատեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված քայլեր: Մասնավորապես՝ Կոմիտեի ծառայողների աշխատավարձը բարձրացել է շուրջ 2,5 անգամ: 2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են՝ 15 վարչական շենքեր՝ (Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի (Մասիս), Արագածոտնի, Շիրակի (Արթիկ), Տավուշի (Նոյեմբերյան), Կոտայքի (Հրազդան) մարզային քննչական վարչությունների, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժնինների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը):

Վերոնշյալ քննչական բաժինները կահավորվել են, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Բարելավվել են քննչական բաժինների աշխատանքային պայմանները, ստեղծվել են առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար:

Քննչական բաժիններում քննչական գործողությունների իրականացումն արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձնացվել են անչափահասների հարցաքննության, անձի ճանաչման և իրեղեն ապացույցների պահման համար սենյակներ՝ համապատասխան կահավորմամբ: Նախատեսվում են Կոմիտեի քննչական վարչություններին և բաժիններին 2018 թվականի ընթացքում ապահովել 5 նոր վարչական շենքերով (Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, Շիրակի մարզային քննչական վարչության և Ախուրյանի քննչական բաժին, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի և Սիսիանի քննչական բաժիններ, Գավառի բաժին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին):

Քննիչների միջին ծանրաբեռնվածությունը տատանվում է՝ կախված հաստիքների լրացվածությունից.

2015 թվականի առաջին կիսամյակում քննիչների ծանրաբեռնվածության միջին ցուցանիշը կազմել է 25 քրեական գործ, 2016 թվականի առաջին կիսամյակում ՝ 27, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 23 գործ:

Համակարգը բանիմաց և փորձառու կադրերով համալրելը կարևորագույն խնդիր է: Կոմիտեի ձևավորման՝ վերանշանակման փուլի ավարտին ունեցել ենք 118 թափուր հաստիք, 2017թ հոկտեմբերի 1-ի դրությամբ թափուր է 60 հաստիք: Կին ծառայողների թիվը 41-ն է կամ 6%, որոնցից 26-ը նշանակվել են Կոմիտեի ձևավորումից հետո: Երիտասարդ ծառայողների / մինչև 30 տարեկան / թիվը 254-ն է կամ 37%:

Կոմիտեն ակտիվորեն համագործակցում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված շահագրգիռ կառույցների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ և, մասնավորապես, 2015թ. Եվրոպայի Խորհրդի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» կոնվենցիայի իրականացման երկրորդ փուլի գնահատման գործընթացում, ՄԱԿ-ի համաշխարհային զեկույցի, մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. տարեկան զեկույցի նախապատրաստմանը և աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի փորձնական հետազոտության իրականացմանը:

Կիբեռհանցագործությունների գործերով մասնագիտացված քննիչների վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման, տեխնիկական կարողությունների ամրապնդման ուղղություններով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ իրականացվել է ակտիվ համագործակցություն, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների կողմից քննիչների վերապատրաստման անցկացման և համապատասխան քննչական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովումներ ձեռք բերելու վերաբերյալ:

Կիբեռհանցագործությունների գործերով Կոմիտեի մասնագիտացված քննիչներն ընդգրվել են նաև Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ կազմակերպվող Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացման «CyberCrimeEAP2» ծրագրի աշխատանքային խմբում, որը կոչված է բարելավել քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցումների կատարման արդյունավետությունը:

ՀՀ քննչական կոմիտեն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում միջազգային իրավական համագործակցության ամրապնդմանը և հանցավորության դեմ պայքարում այլ պետությունների իրավապահ կառույցների հետ փոխգործակցության սերտացմանը: Այսպես.

2016թ. մարտին Վաշինգտոնում ԱՄՆ-ի քննության դաշնային բյուրոյի տնօրենի հետ քննարկվել է համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու, համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

2016թ. սեպտեմբերին Մինսկում աշխատանքային քննարկումների արդյունքներում երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջգերատեսչական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

2016թ. դեկտեմբերին ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում:

27.04.2017թ. ՌԴ ք. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ԲՀ և ՌԴ քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչի արդյունքում՝ ստորագրվել է համատեղ հայտարարություն։

2017 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսված է համատեղ կոլեգիայի երկրորդ նիստը:

Նախաքննություն իրականացնող անձը՝ քննիչը, խոցելի է, քանի որ նրա յուրաքանչյուր գործողություն մանրամասն կարգավորվում է օրենքով: Քրեադավարական ձևից նույնիսկ չնչին շեղումները կարող են առաջացնել իրավաբանական պատասխանատվություն: Օրինակ՝ 2015թ. 46 և 2016թ. 41 քննիչներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քննիչների նկատմամբ հարուցվել են նաև քրեական հետապնդումներ՝ 2016թ. կոմիտեի ծառայողների վերաբերյալ քննվել է 49 քրեական գործ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 42-ի վարույթը կարճվել է: Այս ամենը վկայում է նախ և առաջ այն մասին, որ քննիչը պետք է ունենա բարձր պատասխանատվություն սեփական աշխատանքի և գործառույթների նկատմամբ, և խստագույնս պահպանի իր գործառույթները կարգավորող օրենքների պահանջները»:


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47