Tert.am-ը մի քանի թուրք երիտասարդներից կարծիք է վերցրել, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն Գերմանիայի Բունդեսթագի՝ Ցեղասպանությունը ճանաչելու որոշման վերաբերյալ և արդյո՞ք Գերմանիայի այդ որոշումը կազդի Թուրքիայում ապրող հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների վրա։
«Հայ և թուրք ժողովուրդների միջև, անկասկած հիմա խնդիրներ կլինեն,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում ապրող իրավաբան քուրդ երիտասարդ Նայիֆ Յիլմազը, որի ծննդավայրը Քիզրեն է, բայց այժմ ապրում է Իզմիրում,-մեր երկրի կառավարման համակարգը դառնում է դիկտատորական։ Էրդողանը նացիոնալիզմ է տարածում, իսկ դա նշանակում է ատել այն ամենը, ինչը տարբեր է քեզանից»։
Նա նկատեց, որ հիմա Թուրքիայի բնակչության 50 տոկոսից ավելին ազգայնամոլներ են, և դա արդեն խնդիր է առաջացնում ազգային փոքրամասնությունների համար։ Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման մասին՝ նա ասաց. «Հրաշալի, բայց շատ ուշացած որոշում էր»։
Թուրքիայի հարավային հատվածում՝ Մարամարայի շրջանում ապրող Դենիզ Հիզալն էլ նկատեց, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը դեմ է Թուրքիայի հասարակության միայն ազգայնական հատվածը։
«Բայց հիմա մեր օրակարգը շատ խառն է, և մեզ համար ամենակարևոր խնդիրը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող պատերազմն է»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը խնդիր չի տեսնում հայ և թուրք ժողովուրդների միջև։
Ես արդեն հավատում եմ, որ Գերմանիան փորձում է թշնամանք սերմանել երկու հարևան երկրների միջև. այս մասին ասաց Ստամբուլում ապրող թրքուհի մասնագիտությամբ բժիշկ Սեմ Դուրմազը։
Նա հարց է բարձրացնում. «Ինչու՞ հիմա Գերմանիան որոշեց ընդունել ցեղասպանությունը, ես իսկապես չեմ հասկանում, որովհետև այժմ քննարկումները չեն տարվում խաղաղության և աշխարհի բարօրության համար»։
Սեմ Դուրմազը նկատեց, որ ռազմատենչ մարդկանց մեծամասնությունն ամբողջ օրը հեռուստատեսության առջև է, և նրանք հեշտությամբ են ընկնում ազդեցությունների տակ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նորից թարմացան խոսակցությունները Թուրքիայում ապրող հայ և թուրք ժողովուրդների միջև հնարավոր լարումների ու խնդիրների մասին։ Այդ քննարկումներն ավելի բուռն դարձան, երբ հրապարակվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Էրդողանին, որտեղ պատրիարքը զղջում էր, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Աթեշյանին արդարացնողները նշում էին, որ նա այդ քայլին է դիմել՝ թուրքահայերին պաշտպանելու համար։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34