Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին «Բլից ինֆո» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը արտաքին ուժերի պատվեր է» թեմայով: Ասուլիսի ընթացքում ակումբի փորձագետները ներկայացրեցին այն հասարակական-քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ և դա անում են արտաքին ուժերի պատվերով:
Բանախոսներից Արման Ղուկասյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: ԵԼՔ խմբակցության անդամները այն գործիչներն են, որոնք երկար տարիներ աշխատել են արևմտյան կառույցներում, և այսօր արևմտամետ քաղաքական գիծը նույնպես առկա է իրենց դաշինքում: Էդմոն Մարուքյանը 2006 թվականից ստացել է USAID – ի կողմից տրամադրվող դրամաշնորհներ, որոնք ծախսվել են տարբեր հասարակական ծրագրերի վրա: ԵԼՔ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը պաշտպանեցին այնպիսի հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից: Օրինակ Ստեփան Սաֆարյանը, որը հանդիսանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնորեն, Արթուր Սաքունցը, որի կառույցը նույնպես ստանում է խոշոր դրամաշնորհներ արևմուտքից, Դանիել Իոաննիսյանը: Իրենք բոլորը ֆինանսավորվում են Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի կողմից (NED): Միայն 2016 թ. ընթացքում այս կառույցը տրամադրել է հայկական տասնյակ հկ-ներին 1,2 մլն. ԱՄՆ դոլլար»:
Բանախոսը ավելացրեց, որ այս բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ տարածել Հայաստանում հակառուսական տրամադրություններ և մասնատել հայ հասարակությունը ըստ արտաքին հայացքների:
Մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանը ասաց. «Երբ ուսումնասիրում ես այն հասարակական և քաղաքական գործիչների ցանկը, որոնք մշտապես ելույթ են ունենում Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու դեմ և հակառուսական տրամադրություններ են տարածում, պարզ է դառնում, որ իրենք բոլորը առնչություն ունեն այս կամ այն արևմտյան կառույցների հետ և նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների հետ: Օրինակ “Ելք” խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը երկար տարիներ հանդիսացել է NED հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Հետաքննող լրագրողներ” ՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ: Ռուբեն Մեհրաբյանը, որը հայտնի է իր ծայրահեղ հակառուսական դիրքորոշմամբ, հանդիսանում է մի կառույցի ներկայացուցիչ, որը նույնպես ֆինանսավորվում է NED-ի կողմից: Մեր համոզմամբ, այն պատգամավորները, որոնք սպասարկում են արտաքին ուժերի շահերը՝ Ազգային Ժողովում տեղ չունեն: Այդպիսի պատգամավորներին պետք է զրկել մանդատից և հեռու պահել քաղաքական դաշտից:»
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47