2016 թվականի տարեվերջին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարեց, որ հայկական շուկա է մուտք գործում ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որն ընդամենը 10 հազար դրամով ուղևորափոխադրում է իրականացնելու Գյումրիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ: Նախորդ տարեվերջին, երբ «Շիրակ» օդանավակայանը վերսկսեց իր աշխատանքը, եւ շուկայում հայտնվեցին «Պոբեդա» ավիաընկերության էժան տոմսերը, Գյումրու որոշ տոմսարկղերում իսկական իրարանցում էր:
Տոմսարկղերում ենթադրում էին, որ պակասելու է միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիների թիվը, այսինքն՝ «Պոբեդան», այսպես ասած, խփելու է որոշ սեփականատերերի բիզնեսին: Հայկական լրատվամիջոցները, միմյանց հերթ չտալով, հրապարակեցին «Պոբեդա» ավիաընկերության տոմսերի նվազագույն գների մասին. գները, ի դեպ, սկսվում էին մոտ 7500-8000 ՀՀ դրամից: Այսօր, սակայն, պատկերն այլ է: Հոկտեմբերի 12-ի դրությամբ՝ ստանդարտ սակագինը Գյումրիից դեպի Մոսկվա՝ կազմում է մոտ 87 հազար դրամ: Այսպիսով, ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը PR ակցիա էր` ուշադրություն գրավելու համար, և կարճ ժամանակ այդպես աշխատելուց հետո «Պոբեդա» ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը՝ չնայած կառավարության ներկայացրած՝ ոլորտի զարգացման ծրագրերի: ՀՀ կառավարության այս զարգացման ծրագրերի նախագծերին, որոշումներին զուգընթաց իրականությունն այլ բան է ապացուցում: Ուղեւորները հետաքրքրված չեն վերը նշված ծրագրերով ու որոշումներով. ուղեւորին այսօր հետաքրքրում է իր գրպանի փողն ու մեկնելու էժան տարբերակը: Այսպիսով, կառավարությունն ու գործարարը միֆն են «կառուցում», իսկ ՀՀ քաղաքացին ու ուղեւորը՝ իրականությունը կերտում: Որոշ դեպքերում՝ գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետական հարկի պատճառով: Սակայն ավիատոմսերի բարձր արժեքը գլխավորապես պայմանավորված է սեփական ավիափոխադրողի բացակայությամբ, որի գաղափարը վերացավ, երբ Հայաստանն անցավ «բաց երկնքի» քաղաքականությանը: Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է, որ օտարերկյա փոխադրողները հաճախ թելադրեն իրենց գները:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02