Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը՝ ի դեմս իրենց նախագահ Իլհամ Ալիևի, սպասվող բանակցություններում իրենց կողմից նախապայմաններ չընդունել ասելով՝ հենց նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ միանգամայն հասկանալի էր, որ այդ պայմանավորվածություններն ադրբեջանցիները երբեք էլ չեն ընդունել, դրանք պարտադրվել են միջազգային հանրության կողմից:
Նա նշեց, որ գուցե առաջիկայում Սոչիում ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթաժողովների ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահներն առանձին հանդիպումներ ունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ԼՂ հիմնահարցի բանակցություններից առաջ որոշ ճշգրտումներ անեն:
«Ոչ մի նոր բան չկա ԼՂ կարգավորման գործընթացում: Ադրբեջանը փորձում էր ազատվել այդ նախապայմաններից, որոնք Հայաստանն էլ չէր դրել, միջազգային հանրությունն էր դրել: Եվ հիմա Ադրբեջանը Հայաստանի ձեռքերով, Ռուսաստանի միջոցով փայլուն ձևով լուծեց իր խնդիրը: Հիմա բանակցություններին Ալիևը կգա ու կասի, որ մենք ոչ մի նախապայման չենք ընդունում, թող Հայաստանը հանի զորքերը դիրքերից, թե չէ մենք կհարձակվենք: Ամբողջ սցենարը դրա համար է, որ գնա և բանակցային սեղանին դա հայտարարի: Մինչև հանդիպելը հայտարարել է, հանդիպման ժամանակ էլ է հայտարարելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել էր Ադրբեջանի ղեկավարը:
Մանվել Սարգսյանը համաձայնեց, որ մտահոգվել կարելի էր դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմակերպած վերջին արտգործնախարարների հանդիպումից հետո, երբ հրապարակված հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման մասին ոչ մի բառ չկար:
«Հայկական կողմը հստակ ասել է, որ մենք հրաժարվում ենք դրանից, պարզ չէ՞ դա»,- ասաց նա՝ նշելով, որ այլապես հայկական կողմից արձագանք պետք է, անպայման, լինի Ալիևի հայտարարությանը, չարձագանքելն ամոթ կլիներ:
Մանվել Սարգսյանի խոսքով՝ հիմա հայկական կողմը պետք է պնդի, որ Ադրբեջանի հետ հանդիպման կգնա միայն այն դեպքում, եթե կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
«Պետք է ասվի, որ եթե Ադրբեջանը դեմ է այդ պայմանավորվածությունները կատարելուն, ոչինչ չունենք ասելու: Սակայն չեն անում, որովհետև անսկզբունքային, լրիվ կախյալ իշխանություններ են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ներկայացնել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետը: Նա, մասնավորապես, ասել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջև»,- ասված էր Վլադիմիր Հակոբյանի պատասխանում՝ հավելելով՝
Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47