Թուրքական ոստիկանությունը ուժով արգելել է Ստամբուլի համալսարանի ուսանողների կազմակերպած հիշատակի միջոցառումը:
«էրմենիհաբեր»-ը գրում է, որ ուսանողները ցանկացել են հարգանքի տուրք մատուցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության իրականացրած պայթյունին զոհ գնացած 109 քաղաքացիների հիշատակին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ոստիկանները ուժ են գործադրել իրենց դիմադրություն ցույց տվող ուսանողների նկատմամբ՝ ձերբակալելով ու ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելով նրանցից շատերին:
Նշվում է, որ այդ ընթացքում ուսանողների մեկ այլ խումբ էլ համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ իրենց ընկերների ձերբակալության: Ավելի ուշ այս խմբի և ոստիկանության միջև նույնպես բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքուն նրանցից շատերը ձերբակալվել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա 67 ձերբակալված:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել: 109 քաղաքացիների մահվան ու հարյուրավոր քաղաքացիների վիրավորվելու պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44