Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ, դպրոցում ուսում ստանալու հայտ են ներկայացրել 99 աշակերտներ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել են թեստավորման և հարցազրույցի փուլերը: Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4-ին և կտևեն մեկ ուսումնական տարի: Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python լեզվի օրինակով: Այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ, օրինակ, Յանդեքս.Տաքսին, Յութուբը, Ֆեյսբուքը և Ինստագրամը:
«Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է: Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները և թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը», - ասել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:
Ուսուցումը լինելու է անվճար և հայերենով: Դպրոցում դասավանդում են տեղի մասնագետներ Արամ Հովհաննիսյանը՝ փորձառու ֆրոնթէնդ և բեքէնդ ծրագրավորող, ով շուտով կավարտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, և Արամ Մուրադյանը՝ համակարգչային գիտությունների և ինֆորմատիկայի բակալավր, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների և նկարների մշակման մասնագետ:
«Մի քանի ամիս առաջ Վանաձորում հաջողությամբ մեկնարկեց Յանդեքս ծրագրավորման դպրոցը: Կարևոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաև Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարևոր է մեր պետության համար: Հիմնվելով Վանաձորի հաջողությունների վրա՝ վստահ ենք, որ Գյումրիում ևս դրական արդյունք ենք ունենալու: Համագործակցության ընթացքում խիստ կարևորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:.jpg)
«Այս ծրագիրը շատ կարևոր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները անվճար հիմունքներով ծրագրավորում ուսումնասիրելու ևս մեկ հնարավորություն կստանան և կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կարևոր է նաև այն, որ որպես ուսուցիչներ ընտրվել են մասնագետներ Գյումրիից, որոնք կդասավանդեն՝ օգտագործելով «Յանդեքս»-ի մասնագետների փորձը», - ասել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
Ռուսաստանում «Յանդեքս» ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև զարգացնում է լրացուցիչ կրթության տարբեր ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ երկամյա երեկոյան դասընթացների ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետը: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքս ակադեմիայի կայքում:.jpg)
Դպրոցի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը, «Յանդեքս»-ի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
.jpg)
.jpg)

.jpg)

16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47