ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստանի և Ֆինլանդիայի խորհրդարանների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես միջհանձնաժողովային համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմին, ընդգծել միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերը և նշել, որ այս ձևաչափում արդյունավետ աշխատանքների իրականացումն առանցքային խնդիր է: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև խորհրդարանական դիվանագիտության միջհանձնաժողովային ձևաչափը, մասնավորապես ՀՀ ԱԺ պատվիրակությունների ներգրավվածությունը միջխորհրդարանական համաժողովների աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին, մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափի՝ որպես գլոբալ տնտեսական կապերի զարգացման հարթակի դերը, ինչպես նաև նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը և դրանից հետո ազգային խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության դերը: Հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները, հումանիտար ոլորտում առկա ձեռքբերումներն ու համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են փոխադարձ այցերի ակտիվացումը, այս համատեքստում հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկումն ու հնարավորությունների արդյունավետ կիրառումը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47