Թուրքիայում ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի կողմից նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Ռեժիսոր և սցենարիստը նշել է, որ ֆիլմի ներկայացման հարցում թիմը հանդիպում է լուրջ գրաքննադատության, բացի այդ ՝ Գյունեշն ու իր թիմը տարբեր խնդիրների են բախվել «Քարավան 1915»-ի ստեղծման ամբողջ ընթացքում:
Գյունեշը նշել է, որ ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել թուրքական ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի: Սակայն ի սկզբանե ֆիլմը պետք է ցուցադրվեր նվազագույն հաշվով շուրջ 300 կինոթատրոնում:
Ըստ ռեժիսորի՝ խնդիրը թուրքական հասարակության մեջ Հայկական հարցի շուրջ բացարձակ անտեղյակությունն է:
Միևնույն ժամանակ թուրքական gazeteduvar.com.tr կայքում նախօրեին հրատարակվել էր մի հոդված, որում հեղինակ Ազիզ Յաղանը նշում է, որ ֆիլմն արտացոլում է այն ամենն, ինչ թուրքերն այսքան տարի ցանկանում էին համոզել աշխարհի Հայոց ցեղասպանության մասին:
Ֆիլմում ցուցադրված են լավ հագնված, ապահովության մեջ դեպի Հալեպ քայլող հայեր, որոնք օսմանցի պաշտոնյաների հսկողության տակ են և ապահովված չեն ուտելիքով ու ջրով:
«Ֆիլմը պնդում է, որ այն ամենն, ինչ տեղի ունեցած ճանապարհին հայերի հետ՝ այդ տեղահանման որոշումը միամտաբար ստորագրածների մեղքը չէր», - գրում է Յաղանը:
Ֆիլմից նաև կարելի է եզրակացնել, որ պետությունն ի վիճակի չէր պաշտպանել հայերին ճանապարհին տեղի ունեցած ավազակային հարձակումներից, թեև դա անելու մեծ ցանկություն ուներ: Ըստ նրա՝ խոչըդոնոտողը պատերազմական պայմաններն էին, որոնց պատճառով նման ավազակների հարձակման թիրախի տակ էին բոլորը՝ նույնիսկ պետական կառույցները: Ֆիլմում նաև ցուցադրված են տեղահանման ժամանակ կորած հայ կանանց կերպարներ, որոնք, սակայն, ոչ թե առևանգվել են, այլ իրենց հոժար կամքով փախել մուսուլման տղամարդկանց մոտ:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42