Աշխարհում ճարպակալումից տառապող երեխաների թիվը 1975 թվականի 11 միլիոնից 2016 թվականին աճել է մինչեւ 124 միլիոն, այսինքն ավելի քան տասն անգամ: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի զեկուցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին:
Հետազոտության հեղինակները որպես «լավ նորություն» են նշում այն փաստը, որ «1975-ից մինչեւ 2016 թվականը հինգ եւ ավելի բարձր տարիքի երեխաների շրջանում թերսնումը նվազել է, իսկ առանձին տարածաշրջաններում դանդաղել է ճարպակալման աճը»: «Իսկ վատ նորությունն այն է, որ 20 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ 5-19 տարեկան երեխաների ու դեռահասների շրջանում ճարպակալման տարածվածությունն աճում է աշխարհի այլ տարածաշրջաններում»,-նշվում է զեկույցում:
Ընդգծվում է, որ «ճարպակալված աղջիկների թիվը 1975 թվականի 5 միլիոնից 2016 թվականին աճել է մինչեւ 50 միլիոն»: Ավելորդ քաշից տառապող տղաների թիվը նույնպես ավելացել է՝ 6 միլիոնից մինչեւ 74 միլիոն: Ինչ վերաբերում է մոլորակի չափահաս բնակչությանը, ապա, փորձագետների բերած տվյալների համաձայն, նրանց շրջանում նույնպես ավելացել է ճարպակալվածների թիվը:
Չորս տասնամյակում այն 100 միլիոնից հասել է 671 միլիոնի: 2016 թվականին ճարպակալման առավել բարձր մակարդակ է դիտվել Պոլինեզիայում եւ Միկրոնեզիայում (աղջիկների 25,4 տոկոսը եւ տղաների 22,4 տոկոսը):
Հաջորդ տեղերում անգլալեզու երկրներն են՝ բնակչության մեկ շնչին ընկնող բարձր եկամուտներով, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան: Փորձագետներն ընդգծում են, որ, իրենց կանխատեսումների համաձայն, 2022 թվականին ճարպակալված երեխաների ու դեռահասների թիվն աշխարհում կգերազանցի թերսնումից տառապող իրենց հասակակիցների թվաքանակը: 2016 թվականին աշխարհում կային 75 մլն աղջիկներ եւ 117 մլն տղաներ իրենց տարիքի համար անբավարար քաշով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44