Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում բոլոր միջոցառումներն անցկացվում են մեկ սցենարով. Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններն ակտիվ փուլում են: Հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: «Զորավարժությունների հիմքում ընկած է կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակը: Հայաստանում երկրորդ անգամ ենք նման ծավալի զորավարժություններ անցկացնում: Առաջինը եղել էր 2012 թ.: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, ինչը հաշվի ենք առել ընթացիկ զորավարժությունները կազմակերպելիս»,- նշել է Սիդորովը:
Նա հավելեց, որ «Մարտական եղբայրություն» զորավարժությունները, որի մի փուլն են Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները, ենթադրում է միջոցառումների ամբողջական համալիր` իրավիճակի հնարավոր սրացումից մինչև կարգավորում:
Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 2500 մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների 25 թռչող սարքեր: «Հավաքական ուժերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ աշխատեց հենց այս զորավարժությունների ընթացքում: Հավաքական ուժերը զորավարժությունների ժամանակ գործում են պայմանական հակառակորդի դեմ»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը:
Զորավարժություններին կմասնակցեն նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ. նրանք կգործեն պայմանական հակառակորդի կրակի տակ ընկած վայրում:
Անատոլի Սիդորովն ընդգծեց, որ զորավարժություններում թերություններ, իհարկե, կան, սակայն, միևնույն ժամանակ, նա շեշտեց սպաների բարձր պրոֆեսիոնալիզմը, զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակը:
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32