Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բջջային հեռախոսների թույլատրումը քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտություն է: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍուրենՔրմոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է հեռախոսների կիրառումը թույլատրվի ՔԿՀ-ներում, սակայն միայն հանձնուկների ինստիտուտի միջոցով:
«Բջջային հեռախոսները նոր մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկների համար: Տույժերի մեծ մասը կապված է բջջային հեռախոս ունենալու հետ: Բջջային հեռախոսները բավականին տարածված են, ծայրահեղ աղքատ մարդը միայն չի կարող ձեռք բերել: Մենք առաջարկում ենք օրինականացնել դրանց կիրառումը քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ ՌոբերտՌևազյանը:
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անձը հեշտությամբ ձեռք է բերում հեռախոս: Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել, սահմանել հեռախոսների գրանցում: Ընտանիքի հետ կապը նաև կանխարգելիչ, անձի ուղղման գործառույթ է իրականացնում, նա չի կտրվում հասարակությունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է: «Հեռախոսները, այսպես թե այնպես, մուտք են գործում ՔԿՀ-ներ, սակայն՝ կոռուպցիոն մեխանիզմով: Եվ կոռուպցիան կանխելու նպատակով ևս օրինականացումը կարևոր է»,-ասաց նա:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ռազմավարությունում իրենք նշել են նաև համապատասխան կետ՝ դիտարկել բջջային հեռախոսների թույլատրման հարցը: Սակայն վերլուծությունները վկայում են, որ աշխարհում շատ քիչ երկրներ են դրանք թույլատրում: Չթույլատրելու պատճառներից մեկն այն է, որ հեռախոսներն օգտագործվում են հանցագործություններ, խարդախություններ կատարելու համար: «Մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք մի քանի եղանակով: Նախ՝ փորձում ենք ներդնել հանձնուկների ինստիտուտ: Բջջային հեռախոսները կարող են ներթափանցել ՔԿՀ-ներ հանձնուկների ինստիտուտով»,- եզրափակեց Քրմոյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47