Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Է.Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրեց հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանեց համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորեց նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը: «Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար», - նշեց նախարարը:
Սփյուռքի նախարարը հավելեց, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:
Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի՝ Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սարգիս Վահագնը նշեց, որ հպարտանում է Սփյուռքի նախարարության գործունեությամբ:
Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:
Իրանահայ գրող Վարանդն իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին՝ նկատեց, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:
Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանը շեշտեց, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության ծրագիրն է, և այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին, հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով:
Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Դեդեյանն իր հերթին շնորհավորեց Սփյուռքի նախարարին՝ վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար՝ նշելով. «Տիկի՛ն Հակոբյան, Դուք նույնպես գրում ու ստեղծագործում եք, և մենք ուրախ ենք, որ Սփյուռքի բոլոր համայնքներին վերաբերող Ձեր գիրքն այսուհետև պիտի օգնի մեզ բազում հարցերի լուծումները գտնելու ճանապարհին»:
Ամերիկահայ Ֆիրա Ակյանը նշեց, որ նախարարությունում ստացավ այն ջերմությունը, որն անհրաժեշտ է գրողին լավագույն զգացումներով լիցքավորվելու համար:
Քննարկվեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47