Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Վարդան Կարապետյանին հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նա իր հերթին կնպաստի հայաշատ Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
«Վստահ եմ, Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում: Վերջին տարիներին հստակ քաղաքականություն է տարվում նաև ներդրումային դաշտի ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Մենք բաց և պատրաստակամ ենք համագործակցության համար և, հաշվի առնելով Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացել երկու քաղաքների միջև հարաբերությունները՝ իրականացելով երկուստեք փոխշահավետ ծրագրեր», - նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի ծննդյան օրը միասին տոնելու հրավերի համար՝ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Գլենդելի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:
«Ինձ համար մշտապես շատ հաճելի է, պարոն քաղաքապետ, գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ երկու քաղաքները համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Ի դեպ, շատերը Գլենդելն անվանում են սփյուռքահայերի մայրաքաղաք, հաշվի առնելով, որ Երևանից հետո ամենաշատ հայերով բնակեցված քաղաքը հենց Գլենդելն է: Եվ համոզված եղեք, որ Գլենդելի հայ համայնքի համար իսկապես անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, ինչին մենք անպայման կհասնենք», - նշել է Վարդան Կարապետյանը:
Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վարդան Կարապետյանին և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:
Հանդիպման ավարտին Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56