Գիտության պետական կոմիտեն ու Հայ Առաքելական եկեղեցին համագործակցել են Ռուսաստանի Ուղղափառ Սուրբ եկեղեցու և Նոր Նախիջևանի Թեմի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է իրենց կատարած աշխատանքները 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։
Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենց կառույցը մեկ տարվա ընթացքում անցկացրել է մրցույթներ, որոնցից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ։
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայկական թեմի հետ համագործակցության շրջանակում հայտարարված մրցույթին ներկայացվել է 12 հայտ, որոնցից ֆինանսավորվել է 6-ը։ Մրցույթի թեմաները կապ չունեն եկեղեցու հետ, այլ հայ ժողովրդի ունեցած ներդրմանը Ռուսաստանի մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում։ Յուրաքանչյուր կողմից այս ծրագրերի իրականացման համար հատկացվել է 150-հազարական ԱՄՆ դոլար»,- նշել է Սամվել Հարությունյանը։
Մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն տարբեր աշխատանքներ է իրականացրել։
«Իրականացրած կարևորներ աշխատանքներից մեկն այն է, որ շուտով կներկայացվի գիտության մասին օրենքը, որի շուրջ վերջին 3-4 տարին քննարկումներ են եղել։ Այս օրենքի շուրջ եղել են բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ, որոնք հաշվի առնելով կազմել ենք ՀՀ գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին նոր օրենքը։ Այն շուտով կներկայացնենք Կառավարություն։ Անցյալ տարի «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն է ներկայացվել Կառավարություն, որն օգոստոսի 17-ին հավանության է արժանացել։ Ռազմավարական ծրագիրն իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են գիտության ոլորտում կատարվող աշխատանքներին։ Դրանցից են՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի կատարելագործումը, գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրումներն ու գիտության ենթակառուցվածքների արդիականացումը և այլն»,- նշել է Հարությունյանը։
Նա շեշտել է, որ 2016 թվականին ստեղծվել է «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն, որին իրենք շատ մեծ կարևորություն են տալիս։
«Կենտրոնը պետք է զբաղվի եվրոպական և միջազգային ծրագրերի և գիտական աջակցության խնդիրներով, օգնի, որպեսզի մեր գիտնականները կարողանան հստակ ձևակերպել իրենց ծրագրերն ու ներկայացնել տարբեր մրցույթների»,- ասել է կոմիտեի նախագահը։
Մրցույթներից նա առանձնացրել է նաև հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամի հետ համատեղ մրցույթը, որտեղ եղել են 57 հայտ, որոնցից ֆինանսավորվել են 19-ը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47