Հոկտեմբերի 13-ին նշվող Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:
Քննարկումներին ներկա էին նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների և աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար Ջո Շուերը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար Պաոլա Ալբրիտոն:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանը՝ ողջունելով այս նախաձեռնությունը և շեշտելով հասարակության շրջանում աղետների ռիսկի նվազեցման գիտակցությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով լսումներ կազմակերպելու հնարավորության համար և նշելով դիմակայուն զարգացման գործընթացում ՀՀ ԱԺ կարևոր դերակատարությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնավորապես ասաց.
- Ամռանը հաստատված ՀՀ կառավարության ծրագիրն ունի համեմատաբար երկարաժամկետ՝ 5 տարվա տեսլական, ու այնտեղ առաջին անգամ ներառել է աղետների ռիսկի նվազեցումը՝ որպես առանձին ծրագրային բաղադրիչ: Այսպիսով՝ ծրագիրը նպատակաուղղված է բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը՝ այդ կերպ նպաստելով երկրի կայուն զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը: Կառավարության ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավմանն ու համապատասխան քաղաքականության ձևավորմանը:
Դիմակայուն զարգացման տեսլականը պահանջում է ձևավորել նոր հանրային պահանջարկ, և այդ ուղղությամբ անգնահատելի է ԱԺ դերակատարությունը: Այստեղ խոսքը ոչ միայն աջակից քաղաքականության և օրենսդրական դաշտի ու բավարար ֆինանսական բյուջետային միջավայրի ձևավորման մասին է: Խոսքը, նախ և առաջ, ԱԺ միջոցով պետություն-հանրություն երկխոսությունն անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու և հասարակության շահերից բխող արդյունավետ որոշումների կայացման մասին է: Հաջորդ քայլը, բնականաբար, վերաբերում է ԱԺ միջոցով ոլորտի զարգացման պատասխանատուների հաշվետվողականությանը:
Խորհրդարանական լսումներում ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը՝ բարձր գնահատելով ԱԻՆ կողմից ՏԻՄ-երի և համայնքների հետ տարվող աշխատանքները (վաղ ազդարարման համակարգերի արդիականացում, ապաստարանների կառուցում և այլն):
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի /UNEP/ ազգային կոմիտեի նախագահ Կ.Դանիելյանն իր խոսքում նշեց էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտության մասին և գոհունակություն հայտնեց կառավարության կողմից իրականացվող դպրոցների սեյսմակայունության բարձրացման ծրագրի վերաբերյալ:
Զեկույցով հանդես եկավ նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ա.Բարսեղյանը՝ ներկայացնելով հիմնադրամի շրջանակում կատարված աշխատանքները:
Քննարկումների ընթացքում պատգամավոր Վ. Բոստանջյանը հարց բարձրացրեց ՀԱԷԿ անվտանգության վերաբերյալ, որին ի պատասխան նախարար Դ. Տոնոյանը հայտնեց, որ ըստ միջազգային եզրակացությունների՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը լիովին անվտանգ է:
Խորհրդարանական լսումներին մասնակցող ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները ևս իրենց ելույթներում բարձր գնահատեցին ԱՌՆ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, նշեցին այդ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը և ընդգծեցին, որ անհամեմատ ավելի արդյունավետ է նվազեցնել ռիսկը, քան հետագայում ահռելի ծախսեր անել աղետներին արձագանքելու համար:
Ամփոփելով լսումները՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին արդյունավետ ու բազմակողմանի քննարկման համար և հավաստեց, որ լսումների արդյունքների հիման վրա կպատրաստվի հայտարարություն, իսկ հանձնաժողովը պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ԱՌՆ գործընթացները խթանելու համար:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47