Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վիոլա ջուր» ընկերությունը նոր ջրաչափեր է տրամադրում բաժանորդներին, ինչից, սակայն, բողոքում են քաղաքացիները: Ավան համայնքի բնակիչները զանգահարել են «Արմենպրես»-ի խմբագրություն եւ ասել, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից նոր ջրաչափերի տեղադրումից հետո իրենք ստիպված են լինում նախկինի համեմատ գրեթե երկու անգամ ավելի վճարել ջրի սակագնի համար:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ: Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,- ասել է նա:
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան «Վիոլա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ նոր ջրաչափերը նախկինների համեմատ բավական բարձրակարգ են եւ դրանց փորձարկումը սկսվել է Ավան համայնքի Նարեկացի թաղամասից (ի դեպ հենց այս շենքից էին մեզ զանգահարողները-հեղ.): «Ջրաչափերն աստիճանաբար փոխվում են եւ առաջիկա տարիներին 730 հազար բաժանորդ կունենա նոր ջրաչափեր` անվճար հիմունքներով: Առաջնային կարգով կսպասարկվեն այն բնակիչները, ում ջրաչափերը հին են կամ կոտրված»,-ասաց նա` փաստելով, որ հին ջրաչափերը մոտավոր, իսկ նորերը ճշգրիտ պատկեր են տալիս:
Բողոքների առնչությամբ պատասխան ստանալու համար, Մուրադ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին դիմել ընկերության համապատասխան գրասենյակներ կամ էլեկտրոնային նամակ ուղղել եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ սպառիչ պատասխան:
Ի դեպ, «Վիոլա ջուր» ընկերության շուկա մուտք գործելուց հետո ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 170 դրամից դարձել է 180 դրամ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47