Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում անդրադարձ կատարեց ոլորտի օրենսդրական դաշտին: Նա, մասնավորապես, նշեց, որ տարիների ընթացքում ձևավորել են համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կանոնակարգելու տարբեր մակարդակներում գործող մարմինների գործողությունները համապատասխան իրավիճակներում:
«Իհարկե, այդ աշխատանքները շարունակվում են, և մենք դեռևս ունենք անելիքներ, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց և ունակություններ արդեն իսկ ձևավորել ենք: Հատկանշական է, որ նախորդ տարի մեծ փաթեթ ներկայացրինք Ազգային ժողով, որը վերաբերում էր ՏԻՄ օրենքին: Այնտեղ կարևորեցինք տեղական մակարդակում համայնքների դերակատարությունը աղետների կանխարգելմանը և դրանց նվազեցմանը»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օրենքում համայնքի պարտադիր խնդիրների կազմում ներառվել են աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերը, որոնց համապատասխան մշակվել են բնակչությանպաշտպանության, բնածին աղետների ռիսկերի նվազեցման, հետևանքների վերացման լիազորություններ:
«Ներկայացվել են նաև համայնքի ղեկավարի լիազորությունները: Մենք նաև ունենք մեծ ծավալով պատվիրակված լիազորություններ, մասնավորապես՝ դրանք վերաբերում են քաղպաշտպանության միջոցառումներին, բնակչության պատսպարման և շատ ու շատ այլ ուղղություններով աշխատանքներին»,- ասաց փոխնախարարը ՝ հավելելով, որ շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ աշխատանքները՝ ձևավորելով համագործակցության լավ ավանդույթ:
Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ավելի քան 150 համայնքներում համատեղ իրականացվել է աղետների ռիսկի ուսումնասիրություն:
«Բացի նրանից, որ սա հնարավորություն է տվել գույքագրելու համայնքներում առկա ռիսկերը, դա հնարավորություն է տվել համայնքներում որոշակի մշակույթ ձևավորելու արդեն այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը դրսևորելու առումով»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ համատեղ ջանքերով մշակվել է տեղական համակարգում աղետների գնահատման մեթոդական ուղեցույց:
«Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ բացի օրենսդրական և իրավական կարգավորումներից, ունենք գործնական խնդիրներ: Համայնքներում նյութատեխնիկական, ռեսուրսային ապահովվածությունը պետք է բերվի պատշաճ մակարդակի»,-ասաց Վաչե Տերտերյանը և ընդգծեց, որ հետևողական են լինելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47