Երևանում անցկացված «Դիմակայության բարձրացում հանուն կայուն զարգացման» թեմայով միջազգային համաժողովի շրջանակում և հոկտեմբերի 13-ին նշվող աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, կազմակերպվել էր ուսանողական վարժանք:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցությամբ «Լուսակերտ» գործնական պարապմունքների բազայում անցկացվեց ցուցադրական վարժանք՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:
Նմանօրինակ վարժանք Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, որտեղ ներգրավված են միայն ուսանողներ և որի սցենարն առավելագույնս մոտեցված է իրականությանը:
Ըստ սցենարի՝ տեղի էր ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, պայմանական զոհեր ու տուժածներ:
Պայմանական աղետի արձագանքման բոլոր միջոցառումները (կառավարման շտաբի բացազատում-կառավարում, համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ, բարձրահարկ փլուզված շենքի վերևի հարկերում արգելափակված մարդկանց տարհանում՝ պարանների օգնությամբ, փլատակներում մնացած տուժածների հայտնաբերում, դուրսբերում, բուժտեսակավորման կետի ծավալում, առաջին օգնության ցուցաբերում և այլն:
Փրկարարական աշխատանքներին զուգահեռ պարբերաբար նոր «ահազանգեր» էին ստացվում՝ երկաթուղային կայարանում հրդեհ և խուճապ էր, վագոններից մեկը լցվել էր ծխով, իսկ ուղեկցորդուհին ներսում ուշագնաց էր եղել, փլատակների կույտից մարդկանց ձայներ էին լսվում, շենքի փլուզման հետևանքով մեքենաներ էին մնացել քարերի տակ, ու մեքենաների մեջ մարդիկ էին արգելափակվել:
Ուսումնական բոլոր տեղամասերում փրկարարների դերում բացառապես ուսանողներն էին: Նրանք որոնողական աշխատանքներն իրականացնում էին երեք տեսակի սարքերով, փլատակներում տուժածների հայտնաբերումից հետո իրականացնում փլատակների բացում՝ պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրական, ներքին այրման շարժիչով ու մեխանիկական սարքերով:
Վարժանքի շնորհիվ ապագա փրկարարները սովորում էին նաև թե ինչպե՞ս պետք է խոսել տուժածի հետ, ի՞նչ հարցեր տալ, ինչպե՞ս պարզել, թե մոտավորապես ո՞ր մասում կարող են էլի տուժածներ լինել և այլն:
Վարժանքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի անձնակազմը, որը կազմված է փորձառու փրկարարներից: Նրանք չէին միջամտում վարժանքին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նկատում էին, որ վարժանքի մասնակից ուսանողը սխալ է թույլ տալիս, որը կարող է անվտանգության սպառնալիք առաջացնել:
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58