ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է Ծաղկաձորում մեկնարկած «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որը համախմբել է տարբեր ոլորտներում աշխատող ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու բուժաշխատողների Հայաստանից և Սփյուռքից։
Ողջունելով համաժողով-փառատոնի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ դատելով ծրագրից, երեք օր բովանդակալից և ծանրաբեռնված աշխատանք է սպասվում։ Կարևորել է նաև երիտասարդների դերը ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
«Միշտ հաճելի է, երբ թիկունքիդ զգում ես երիտասարդական շունչը՝ թարմ գաղափարներով ու առաջավոր մտքերով»,- ասել է Լևոն Ալթունյանը։
Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովին քննարկվելիք բոլոր հարցերը կդիտարկվեն ապացուցողական բժշկության հենքի վրա։
Համաժողովին շեշտադրվել են առողջապահական տուրիզմի զարգացման, մարզային առողջապահության հզորացման, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման, առողջապահական բիզնես-միջավայրի ստեղծման հարցերը, որոնք արդիական են և հիմնականում բխում են նախարարության ծրագրերից։
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի, փոխմարզպետ Կարեն Մարգարյանի և արտերկրից ժամանած անվանի բժիշկների ուղեկցությամբ այցելել է Օրբելի եղբայների տուն-թանգարան, որտեղ նախարարին ներկայացվել են այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների հասարակական ու գիտահետազոտական գործունեության հետ։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47