Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ պատվիրակության ղեկավարի Երևան առաջին այցը համընկել է հենց մայրաքաղաքի տոնին, ինչը հրաշալի հնարավորություն կլինի մասնավորապես Աննա Միտյանինայի համար՝ լավագույնս բացահայտելու Երևանի ինքնատիպ հմայքն ու ջերմությունը, ինչպես նաև ճանաչելու միշտ հյուրընկալ և սրտաբաց երևանցիներին:
«Անշուշտ, կարևոր է, երբ գործընկերային հարաբերությունները բարձր մակարդակի են և դինամիկ զարգացում են արձանագրում: Բայց, իմ խորին համոզմամբ, շատ ավելի կարևոր է, երբ գործնականը վերաճում է անշահախնդիր բարեկամության, ինչն այսօր միանշանակ առկա է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ միասին լիասիրտ տոնելու եք մեր սիրելի քաղաքի տոնը: Վստա՛հ եմ, որ Դուք շատ կսիրեք մեր քաղաքը, քանի որ «Էրեբունի-Երևանն» այն բացառիկ տոնն է, որը լիարժեք բացահայտում է թե՛ քաղաքի հմայքը և թե՛ մեր համաքաղաքացիների ջերմությունն ու հյուրընկալությունը: Ու համոզվա՛ծ եմ, որ Ձեզ հետ Երևանից կտանեք շատ հաճելի հիշողություններ, որոնք հաստա՛տ կստիպեն, որ կրկին այցելեք մեր ջերմ ու բարի քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքը` Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինան նշել է, որ արդեն իսկ հասցրել է տեսնել և զգալ սիրո քաղաք Երևանի տոնական շունչն ու ջերմությունը, ինչն իսկապես տպավորիչ է:
«Վստա՛հ եմ, պարոն քաղաքապետ, որ Դուք հրաշալի գիտեք, թե Սանկտ Պետերբուրգը որքան է կարևորում Երևանի հետ համագործակցությունը: Նաև գիտեք, որ Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, ինչն այսօր արդեն նաև ես կարող եմ վստահաբար ասել, որ լիովին արդարացված է: Ձեր քաղաքն իսկապես յուրահատուկ էներգետիկա ունի, որը, կարծում եմ, ինձ, իրոք, կստիպի, որ կրկին այցելեմ այստեղ», - նշել է Աննա Միտյանինան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է նաև իր ջերմագին ողջույնները փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ, իր լավ բարեկամ Գեորգի Պոլտավչենկոյին և, առիթն օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելելու Երևան և դառնալու 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03