ԼՂ թեման եղել է առանցքային՝ անցած ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադբբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ելույթներում։ Ցավոք սրտի, ամենաարժեքավոր պոտենցիալ հանդիպումը երկու նախագահների միջև, դեռևս չի կայացել։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, բանակցորդների հետ հանդիպել են նաև երկու պետությունների ղեկավարները համանախագահների՝ տարածաշրջանային այցի ընթացքում։ «Ցանկանում ենք հուսալ, որ այդ հանդիպումները հիմք են դրել բարձր մակարդակով հանդիպման համար»,-այս մասին Armiya.az-ին հայտնել է Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, Կենտուկիի համալսարանի դիվանագիտության և կոնֆլիկների կարգավորման հարցերով պրոֆեսոր Քերի Կավանոն։
Հոկտեմբերի 18-ին Կավանոն կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին՝ ԼՂ-ում պատերազմի վերսկսման հավանականության և այդ հարցում ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերի թեմայով։
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով՝ Ժնևում հոկտեմբերի 16-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԼՂ հակամատության կարգավորման խնդրի քննարկման համար։
Կավանոյի խոսքով՝ չկարգավորված ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ լուրջ միջազգային խնդիր։
«Մարտական գործողությունների վերսկսման հեռանկարը չափազանց բարձր է։ Ցավոք սրտի, հակամարտող կողմերը դեռևս չեն կարողանում հիմք գտնել, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար։ Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 18-ի լսումներին, ապա դրանք վկայում են ուժեղ հետաքրքրության մասին, որն առկա է ԱՄՆ օրենսդիրների շրջանում Հարավային Կովկասի իրադարձությունների հանդեպ։ Ինձ խնդրել են ներկայացնել սեփական գնահատականը ներկայիս ընդհանուր իրավիճակի, այդ պլանում ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի դերի, ինչպես նա հակամարտության խաղաղ կարգավորման խթանման հեռանկարների վերաբերյալ։ Ես նաև կառաջարկեմ մի քանի տարբերակ, որոնք կարելի է օգտագործել հետագա բռնության հավանականության նվազեցման համար»,-ասել է Կավանոն։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45