Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Ավան, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Էրեբունի վարչական շրջանը: Մայիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներկուերորդ, տասնմեկերորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանները:
Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
«Իսկապես անընդունելի է, երբ վարչական շրջանների աշխատակազմերի որոշ բաժինների թերի աշխատանքի արդյունքում վարչական շրջանը հայտնվում է ցածր հորիզոնականում: Առավել անընդունելի է, երբ նման թերացումները կրկնվում են պարբերաբար: Սրանից պետք է հետևություններ արվեն ու հստակ քայլեր ձեռնարկվեն, այդ թվում նաև տվյալ բաժինների պատասխանատուների վերանայման ու փոխարինման հետ կապված: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք համապատասխան բաժինների հետ և փորձեք հնարավորին կարճ ժամանակում շտկել բոլոր թերացումները՝ ցածր ցուցանիշներ չունենալու համար: Վարչական շրջանների աշխատակազմերի ցանկացած թերացում, ըստ էության, բոլորիս թերացումն է: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը», – ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՓԲԸ-ների գործառույթների 2016թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները: Անդրադառնալով ընդհանուր առմամբ դրական գնահատված ցուցանիշներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել առավել հետևողական «Թեժ գծով» ստացված ահազանգերին տրված պատասխաններին, դիմում-գրություններին ժամանակին պատասխանելուն, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշներին՝ թերացումները շտկելու և բացառելու համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47