Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, այդ իսկ պատճառով չինական կողմը ակտիվ արտաքին քաղաքական և տնտեսական կապեր է պահպանում Հայաստանի հետ: Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin):
«Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում մեր հարաբերություններն արդեն հասել են շատ բարձր մակարդակի: Առաջիկայում էլ չինական կողմը պատրաստ է տարբեր մակարդակներում պահպանել սերտ կապերը հայկական կողմի հետ: Մասնավորապես՝ ուժեղացնել հայկական կողմի հետ փոխգործակցությունը քաղաքական ասպարեզում, միջազգային հարթակներում, ինչպես նաև տնտեսական ոլորտում»,- ասաց Լիու Բինը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց երկրների միջև առևտրի մասշտաբի և մակարդակի ավելացմանը:
«Ցավոք, ես չեմ եղել Հայաստանում, սակայն ընկերներիցս մեկը, ով այցելել էր Հայաստան, այնտեղից կոնյակ էր բերել: Փորձեցի և շատ հավանեցի: Հայաստանն, իհարկե, ունի սեփական արտադրության մթերքները, որոնք կարող են արտահանվել: Հետևաբար, կարծում եմ՝ անհրաժեշտ է ուժեղացնել երկկողմ փոխըմբռնումը և իրականացնել ավելի մեծ համագործակցություն»,- ընդգծեց նա:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45