Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) վաղաժամկետ ընտրություններում պապհանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) տարած վստահ հաղթանակը որոշեց քաղաքական այն ուժին, որը կդառնա ամենախոշոր խորհրդարանական խմբակցությունը: Նրա առաջնորդն այժմ կօժտվի նախարարների կաբինետի ձեւավորման լիազորություններով: Այդ կապակցությամբ հանրապետության ապագա կանցլերի պաշտոնը պատրաստվում է զբաղեցնել ԱԺԿ-ի նախագահ եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը:
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է ընտրությունների ընթացքին հետեւող շտաբից, ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, որն զբաղվում է ընտրությունների կազմակերպմամբ եւ ղեկավարում Է համերկրային ընտրական հանձնաժողովի աշխատանքը, զգալի առավելությամբ առաջին տեղն զբաղեցնում է ԱԺԿ-ն՝ 31,4 տոկոս ձայներով եւ հավակնում է 61 պատգամավորական մանդատի: Երկրորդ տեղում Հայնց Քրիստիան Շտախեի Ավստրիայի ազատության կուսակցությունն է՝ 27,4 տոկոս ձայներով, որոնք համապատասխանում են 53 պատգամավորական մանդատների:
Կանցլեր Քրիստիան Քեռնի Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երրորդ տեղն է զբաղեցնում 26,7 տոկոս ձայներով, այսինք կարող է ստանալ 52 պատգամավորական մանդատ: Ավստրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,6 տոկոս:
2013 թվականին Կուրցը 27 տարեկան հասակում դարձել է ամենաերիտասարդ նախարարը Ավստրիայի պատմության մեջ, իսկ այժմ կդառնա Ավստրիայի ամենաերիտասարդ կանցլերը հանրապետության ողջ հետպատերազմյան պատմության մեջ:
«Ես ստանձնում եմ պատասխանատվությունը: Մենք հետապնդում էինք մեր նպատակը եւ անհնարինը դարձրինք հնարավոր»,- հայտարարել է Կուրցը՝ իր կուսակիցների առջեւ ամփոփելով ընտրությունների արդյունքները: Նա հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է իրեն Ազգային խորհրդի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Ես ուրախ եմ, որ Գերմանիայի կանցլերը զանգահարեց ինձ եւ շնորհավորեց ընտրություններում ունեցած հաջողության առթիվ»,- ասել է նա:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44