ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիրը` ընդգծելով, որ դա միտված է Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ այդ համաձայնագիրը կնքվել է նույն պայմաններով, ինչ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրն էր:
«Այս համաձայնագրով ևս, ինչպես նախկինով, Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից: Մենք Ռուսաստանից զենքը ձեռք ենք բերում ներքին գներով: Որևէ այլ երկիր ոչ միայն նման պայմաններով զենք ձեռք բերելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ մոտ չի այդ պայմաններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա վստահեցրեց, որ այդ համաձայնագիրը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին` շեշտելով, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին արդիական սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այս համաձայնագիրը դրա վառ վկայությունն է»,- ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ «սա հերթական ռուսական խայծն է», Շարմազանովն ընդգծեց. «Սա բացառապես միտված է մեր ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը, և նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համաձայնագրին, դեմ են արտահայտվում նաև մեր ազգային անվտանգությանն ու անկախությանը: Եթե նման կարծիքներ են արտահայտում, թող խոսեն փաստերով: Ես խոսում եմ փաստերով. մենք այս համաձայնագրով Ռուսաստանից զենք ենք ձեռք բերում արտոնյալ պայմաններով, ինչպես դա եղավ նախորդ 200 միլիոն դոլարի համաձայնագրի պարագայում: Այս համաձայնագիրը բխում է մեր շահերից և երկու երկրների դաշնակցային հարաբերություններից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրին, որով ՀՀ-ն ՌԴ-ից զենք-զինամթերք ձեռք կբերի: Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի՝ ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45