2017 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Վաշինգտոն քաղաքում տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում են տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն՝ պարոն Ֆրանկ Հիմսկերկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պարոն Էնթնի դը Լանոյի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարածաշրջանի հարցերով տնօրեն պարոն Ջիհադ Ազուրի հետ և այլն:
Քննարկումների հիմնական շրջանակը ներառում է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47