Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը նախորդ տարեվերջին կազմել է 93.8 միլիոն քառակուսի մետր, այդ թվում` քաղաքներում` 53.0 միլիոն քառակուսի մետր (56.5 տոկոս), գյուղերում` 40.8 միլիոն քառակուսի մետր (43.5 տոկոս): Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2016 թվականին» հրապարակումից: Հատկանշական է, որ գյուղական բնակավայրերի բնակարանային ֆոնդն գերակշռում է քաղաքայինին հանրապետության 7 մարզերում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի:
Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016թ. վերջին կազմել է 28. 06 միլիոն քառակուսի մետր կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 29.9 տոկոսը: Բազմաբնակարան շենքերի քանակը 19 հազար 144 միավոր է, բնակարանների քանակը`441 հազար 591 միավոր:
Բնակելի տների (առանձնատների) բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016 թ-ի վերջին կազմել է 65.5 միլիոն քառակուսի մետր կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 69.8 տոկոսը: Բնակելի տների քանակը կազմել է 393 հազար 560:
Հանրապետության մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսով 2016թ. վերջին կազմել է 31.4 քառակուսի մետր, ընդ որում, քաղաքաբնակինը` 27.9, գյուղաբնակինը` 37.6 քառակուսի մետր:
Բազմաբնակարան շենքերի 24.6 տոկոսը երկհարկանի են, 20.8 տոկոսը` 1 հարկանի, 5 հարկանի շենքերը 18.4 տոկոսն են, 9 և ավելի հարկանիները` 14.4 տոկոսը, 4 հարկանի շենքերը ամբողջի 14 տոկոսն են, 6-8 հարկանի շենքերը` 1.1 տոկոսը:
Բազմաբնակարան շենքերում 3 սենյականոց բնակարանները կազմում են ամբողջի 35.9 տոկոսը, 2 սենյականոցները` 33.9 տոկոսը, 1 սենյականոցները` 20.6 տոկոսը, 4 և ավելի սենյականոցները` 9.6 տոկոսը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47