«Մեր երկրի ռազմավարական նշանակության իրավասությունները այլ երկրի վստահելն ուղղակի դավաճանություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՕՊ համաձայնագրի մասին, ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ միամտություն է ակնկալել, թե Ռուսաստանը կարող է պաշտպանել Հայաստանին. «Երբ ուսումնասիրում ենք վերջին տարիների փաստաթղթերը, որոնք պարտադրվել են ՌԴ կողմից, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը ցանկանում է հայտարարել, որ ինքն է այս տարածքում տեր ու տիրական եւ չի պատրաստում երբեւէ հեռանալ: Մենք մեր պաշտպանությունը չպետք է թողնենք այլ պետության ցանկությունների տիրույթում»,-նշեց պատգամավորը:
Տիկին Փոստանջյանը կարծում է, որ ՀՕՊ համաձայնագիրը չի քննարկվում, քանի որ ռուսական կողմից չկա պարտադրանք անմիջապես վավերացնելու այն: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ի զորու է զարգացնել իր ռազամարդյունաբերական պոտենցիալը:
Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին՝ կապված Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ, եւ նշեց, որ Մոսկվան լավ կաներ՝ մտածեր «Կրեմլի սրտում գտնվող չարիքի՝ Լենինի մասին»: Պատգամավորը կարծում է, որ այդ հայտարարությունը ադրբեջանական լոբինգի հետեւանք է. «Ռուսաստանն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու խնդիր ունի, դրա համար է նման ադբրեջանահաճո հայտարարություններ անում»,- եզրափակեց նա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55