Անժելա անունը իմ մոտ տպավորվել է «Կտոր մը երկինք» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոսուհին Թորիկին բացատրում է իր անվան ստուգաբանությունը, ասելով որ Անժելա նշանակում է հրեշտակ: Սակայն մեր նորօրյա Անժելաները ոչ մի կերպ չեն ցանկանում հաշտվել այդ մեկնաբանության հետ և իրենց տարբերակներն են առաջարկում: ՈՒզում եմ անդրադառնալ Անժելա անունը կրող երկու հայուհիների` գեղեցկուհի և դերասանուհի Անժելա Սարգսյանին ու դարձյալ գեղեցկուհի, հեռուստահաղորդավարուհի Անժելա Թովմասյանին: Անժելա Սարգսյանը հայտնվելով համացանցում առաջացրեց իրական սենսացիա և ընդամենը մի քանի վայրկյանում պսկազերծեց իր առաքինությամբ մշտապես ընդօրինակման արժանի հայ կնոջ ավանդական կերպարը, արդյունքում իր ռեյտինգը հասցնելով ռեկորդային չափերի, իսկ լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ սկսնակ աստղի կյանքով սկսել է հետաքրքրվել մոդել Քիմ Քարդաշյանը և փորձել է իր փրոմոթերների միջոցով կապվել նրա հետ: Ի պատիվ դերասանուհու պետք է ասեմ, որ նա կարողացավ հաղթահարել իր դեպրեսիան և այսօր էլ շարունակում է զբաղվել իր սիրած գործով, կերտելով համարձակ ու սեքսուալ կերպարներ կինոյում և թատրոնում: Եթե դերասանուհու մասով ամեն ինչ պարզ է, ապա մեր լրատվական դաշտի Աթենաս-Պալլասի մոտ դեռ անորոշության և փնտրտուքների շրջան է: Տպավորություն է ստեղծվում, որ մեր այս գեղեցկուհին նույպես ունի սիրո, քնքշության, պաշպանության և ամուր թիկունքի կարիք և նա այս բոլոր արժանիքները գտել է մեր օրենքի պահապանների մեջ ասեմ թե ինչու, երբ հետևում ես HAYELI.AM-ի լրահոսին, ապա պարբերաբար հանդիպում ես ՀՀ ոստիկանության պետի և նրա աշխատակիցների մասին հերթական ապատեղեկատվության և ստահոդ լուրերին: Հարգելի Անժելա վստահ եմ, որ սա լավագույն տարբերակը չէ, որպեսզի գրավես մեր ոստիկանների ուշադրությունն ու հոգատարությունը, գոյություն ունի ավելի քաղաքակիրթ տարբերակ, ուղղակի պետք է այդ ամենին հասնել ոչ թե զրպարտություններ գրելով և ասեկոսեներ տարածելով, այլ այդ հարգանքին ու ուշադրությանը կարող ես արժանանալ ճիշտ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցելով և այս դեպքում դու միանշանակ բավարարված կզգաս, քանի որ մեր ոստիկանները մեր բոլորի, այդ թվում նաև քո ու քո ընտանիքի անվտանգությունը ապահովելուց զատ նաև հայ տղամարդ են, ովքեր որքան որ խիստ են ու հավատարիմ օրենքի տառին, նույնքան չափով էլ բարի են և կնամեծար:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02