«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը:
Եթե կարծում եք, որ պետական մարմինների անհասկանալի գնումներն այլևս զարմանալու առիթ չեն տա, սխալվում եք: Իհարկե, ծաղկեփնջերը, ծաղկեպսակներն ու կոնյակներն այլևս չեն զարմացնում, բայց պարզվում է՝ Եղեգնավանի համայնքապետարանը որոշել է բյուջեի հաշվին նորապսակ զույգերին մատանիներ գնել:
Ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ընթացակարգով գյուղապետարանը որոշել է 15 հազար դրամով մատանիներ գնել: Ավելի զավեշտալի է նախատեսվող մատանիների քանակը: Ընդգծել են, որ նախատեսում են 14,5 հատ մատանի գնել:
Ընդհանուր առմամբ՝ նորապսակներին մատանիներ գնելու համար բյուջեից 217500 դրամ կծախսվի: Ու քանի որ առջևում հարսանիք է՝ բյուջեի հաշվին նաև կոնյակ ու օղի կգնեն:
Գյուղապետարանը 40 հատ օղի կգնի՝ բյուջեից ծախսելով 48 հազար դրամ, 20 հատ կոնյակ գնելու համար էլ կծախսվի 40 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03