«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայ մամուլի օրն էր: 223 տարի առաջ՝ 1794 թ. հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ հակական առաջին պարբերականը՝ «Ազդարար» թերթը: ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես հայ մամուլի օր:
Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք երեկ հարկ չհամարեց անդրադառնալ օրվան. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը թեկուզ ձևական ուղերձ չհղեցին:
Մինչդեռ նախկինում և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Գալուստ Սահակյանն իրենց պաշտոնավարման տարիներին մշտապես շնորհավորական ուղերձներ էին հղում՝ անկախ իրենց հասցեին մամուլի հնչեցրած երբեմն դաժան, երբեմն էլ անտեղի քննադատություններից:
Այսօրվա պաշտոնյաների պահվածքը պատահական չէ. ազատ մամուլը նրանք ընդունում են որպես թշնամի և ջանք չեն խնայում տարբեր խոչընդոտներ ստեղծելու հարցում, էլ ուր մնաց՝ շնորհավորեն այդ օրվա առթիվ: Այլապես, առաջադեմ կթվորուհիների, ժրաջան բանվորների, «նորագույն երիտասարդների մազերն օսլայելու», Պստիկ.am կայքը աշխատեցնողների մասնագիտական տոնը հիշող պաշտոնյաների համար դժվար չէր անդրադառնալ նաև ավանդական մամուլի ներկայացուցիչ լրագրողներին: Բայց չարեցին. միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է երեկ շնորհավորել մեզ:
Թեև մյուս կողմից էլ կա մի հանրահայտ իրողություն. երբ իշխանության ներկայացուցիչները լրագրողներին չեն սիրում, դա նրանց աշխատանքի լավագույն գնահատականն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03