«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան » խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե որն է նպատակը՝ ստեղծել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն էլ վարչապետին կից, այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում:
Պատգամավորը թվարկեց այդ խորհուրդների անունները, ապա ընթերցեց, թե որը քանի տարի առաջ է վերջին անգամ նիստ անցկացրել:
«Այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսությո՞ւն հաղորդել։ Ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են, իսկ եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը համաձայն չէր, ըստ նրա, տարբեր խորհուրդներ են գործում, դրանք կարևոր օղակ են գործադիր իշխանության ու հանրության երկխոսության համար:
Պատգամավորն արձագանքեց, թե այսօր թիվ մեկ հիմնախնդիրը պետք է լինի ՀՀ ընտանիքում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը: Այնուհետև հիշեցրեց դաշինքի 15 կետերի մասին՝ հարցնելով, թե օրինակ հենց փոխնախարարը տեղյա՞կ է դրանցից:
Վիգեն Քոչարյանը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ ինքը համապատասխան լիազորություններ չունի խմբակցության կողմից ներկայացված կետերին պատասխան տալու:
«Բայց նշեմ՝ կառավարության հիմական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-եզրափակեց Քոչարյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55