Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը զեկուցել է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման, երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ և նշել, որ նախորդ շաբաթ կազմվել է 27 վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն այս ուղղությամբ՝ խախտումներ թույլ տվողներին ենթարկելով վարչական պատասխանատվության:
«Այս ուղղությամբ պետք է շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքը: Ակնկալում եմ նաև համապատասխան կառույցների աջակցությունը, որոնք իրենց հերթին պետք է լինեն առավել ակտիվ և խիստ: Ի վերջո, մարդիկ պետք է գիտակցեն, որ չսահմանված վայրում կենցաղային կամ շինարարական աղբ թափելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Սրան զուգահեռ պետք է ուշադրության կենտրոնում պահել վարչական արձանագրություն կազմելու ընթացակարգը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոչ գոհացուցիչ համարելով դրանց արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել դրանք` հանրությանը պարբերաբար ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկելով իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության մասին:
«Վարչական շրջանների ղեկավարներից, առևտրի վարչությունից, Երևան քաղաքի ոստիկանությունից ակնկալում եմ հետևողական և շարունակական աշխատանք: Նման պատկերը մեր քաղաքում ուղղակի անթույլատրելի է: Ձեր առջև կոնկրետ խնդիր դրեք և լուծեք այն՝ կիրառելով օրենքով ձեզ վերապահված բոլոր միջոցները: Բոլորիդ քաջ հայտնի է այս հարցի հետ կապված իմ դիրքորոշումը. Պատասխանատվության պետք է ենթարկվի թե՛ իրավախախտը և թե՛ պատասխանատու այն անձը, ով աչք է փակում բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի վրա: Իրավախախտման համար վարչական պատասխանատվությունն անխուսափելի է: Այս մոտեցումով պետք է աշխատեն բոլորը՝ առանց բացառության»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58