Դեռևս նախորդ կառավարությունը գնաց օպտիմալացման ճանապարհով՝ հեռացնելով աշխատողների և այլն, իսկ Կարեն Կարապետյանն ավելացրեց, թե գոտիները ձգելու ժամանակն է: Սակայն պետական բյուջեում տեսնում ենք, որ 2018 թվականին պետական համակարգի աշխատողներին կվճարվի 131.9 մլրդ դրամ աշխատավարձ՝ 2017 թվականի 131.7 մլրդ դրամի դիմաց։ Ինչպես նաև աճել են գործուղումների և շրջագայությունների ծախսերը՝ 3.8 մլրդ դրամից հասնելով 3.9 մլրդ դրամի։
Կառավարության օպտիմալացման շրջանակում նաև բուռն քննարկման արժանացավ պետական ապարատի մեքենաների օպտիմալացման հարցը, սակայն 2018 թվականի բյուջեից նկատում ենք, որ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման ու պահպանման ծախսերը նույնպես աճ են գրանցել՝ 2018-ին նախատեսվում է 32.4 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի 17.4 մլրդ դրամ է եղել:
Tert.am-ն այս հարցի շուրջ զրուցեց տնտեսագետ Հայկ Բալանյանի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:
Տնտեսագետ Հայկ Բալանյանին այս պատկերն ամենևին չի զարմացնում, ավելին՝ նա գտնում է, որ Կառավարությունը նույնիսկ հստակ թվեր չունի, թե այս կամ այն ուղղությամբ արված օպտիմալացումն ինչ գումարներ է խնայել, կամ` այդ գումարներն ուր են ուղղվել: Նա նշեց, թե այս պատկերին քաղաքական, ոչ թե տնտեսական գնահատական կարող է տրվել:
«Մեր իշխանություններն առաջին հերթին զբաղված են սեփական հենարանը պահպանելու, սեփական դիրքերն ամրապնդելու, սեփական իշխանությունը երկարաձգելու հնարներ ստեղծելու գործով: Իսկ իրենց քաղաքական հենարանը գործող ապարատն է, հետևաբար, այդ մարդկանց պետք է կերակրեն, ապահովեն ամեն ինչով: Իշխանությունը հիմնվում է ոչ թե ժողովրդի, այլ իր նեղ կրուգի վրա, այսինքն՝ չեմ կարծում, թե ցանկություն կա ինչ-որ բան կրճատելու, պետական ապարատի ծախսերը ողջամիտ բալանսի բերելու»,- ասաց տնտեսագետը:
Բալանյանի խոսքով՝ Կառավարության կատարած մի շարք ծախսերի մասին հասարակությունն անգամ չգիտի ու չի էլ իմանա: Սակայն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի » ղեկավար Թևան Պողոսյանն այլ կարծիք ունի:
Նրա գնահատմամբ՝ վերոնշյալ թվերից եզրակացություն անելը կարող է թյուր կարծիք ձևավորել, քանի որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը դեռևս ԱԺ հաստատման չի արժանացել:
Միաժամանակ, Պողոսյանը նկատեց, որ դեռևս նախորդ Կառավարությունից սկսած օպտիմալացման ընթացքում կրճատվել են այն հաստիքները, որոնք պլանավորված էին, բայց աշխատող չկա, օպտիմալացվել են այն մեքենաները, որոնք չէին օգտագործվում:
«Օպտիմիզացիայի խնդիրը, երբ ասում են, որ X մարդկանց պետք է կրճատեն, Y խնդիրներ լուծելու պատճառով, իր իմաստով պետք է հստակ նպատակ ունենա: Ի վերջո, մենք պետք է սովորենք, որ պետական համակարգում ցանկացած գործողություն պետք է ունենա ծրագիր, որտեղ սևը սպիտակի վրա պետք է գրված լինի, թե ինչ ֆունկցիայի վրա է որևէ բան օգտագործվում, օրինակ՝ այս մեքենան ինչու է ամենագնաց, այլ ոչ թե մեկ այլ, բյուջետավորումն այդպես պետք է լինի: Օրինակ, երբ բանակի համար մեքենա են գնում, սկսվում են խոսակցություններ, սակայն պետք է հստակ լինի`նոր մեքենան է շահեկա՞ն, թե՞ հնի պահպանումը, որը կարող է այլ լուրջ խնդիրներ առաջացնել»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
Վերջինս նույն կարծիքն ունի հաստիքների կրճատման հետ կապված. կարծում է, որ պետք է հստակ ասվի, օրինակ՝ 40 մարդու փոխարեն ինչո՞ւ նույն գործը չեն կարող անել 25-ը և այլն:
«Օրինակ՝ Արդարադատության նախարարությունում կա գնահատման միավոր, որը պետք է բոլոր իրավական ակտերն ու նախագծերը գնահատի՝ հասկանալու, թե ինչն է հակասում գործող օրենքներին և այլն, դրա հիման վրա եզրակացություն տա՝ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր, թե՝ ոչ: Այդ խումբը մոտ 100 հոգանոց հաստիք ունի, սակայն, իմ պատկերացմամբ, այդ խմբում ցանկացած օրենքի մասին պետք է եզրակացություն տան, թե կոռուպցիոն տեսակետին ինչ ազդեցություն կտա, բյուջետավորման վրա, ինչպես կազդի և այլն: Փոխարենը՝ ես 5 տարի բոլոր օրինագծերում տեսել եմ «copy-paste» արած նույն եզրակացությունը. միակ տարբերությունն այն էր, երբ ՀՀ-ն այս կամ կառույցին անդամակցում էր, գրվում էր, որ նոր ֆինանսական պարտավորություն կա»,- շարունակեց Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ «copy-paste» կարող են 10-ն էլ անել:
Ի դեպ`պետական համակարգի աշխատողների, մեքենաների և սարքավորումների ձեռքբերման ու պահպանման ծախսերի, շրջագայության ծախսերի աճի ֆոնին նվազել են սոցիալական պաշտպանության ոլորտին միտված ծախսերը՝ 408 985.8 մլն դրամից դառնալով 408,652,930.9 դրամ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47