Հայաստանում սահմանադրական կարգի ապահովմանը սպառնացող վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը երկրի նախագահի փոխարեն կվերապահվի կառավարությանը: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի նստաշրջանի օրակարգում ընդգրկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հստակեցրել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ նախագահի որոշ լիազորություններ փոխանցվել են պետական այլ մարմինների: «Մասնավորապես, նոր Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը հանրապետության Նախագահի փոխարեն վերապահվում է կառավարությանը: Նշված դրույթը ուժի մեջ կմտնի հանրապետության նորընտիր Նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը»,- մանրամասնեց Եղիազարյանը:
Նա հավելեց, որ ներկայացված նախագծի նպատակն է օրենքով ամրագրել կառավարության կողմից արտակարգ դրության հայտարարելու վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև հստակեցնել պետական այլ մարմինների դերը և լիազորությունները արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործում: «Մասնավորապես, նախագծով արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրության դադարեցման, արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմին ստեղծելու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ընդգծեց Վարդան Եղիազարյանը:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին դրական եզրակացություն տալու հարցին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47