ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանը նկատեց, թե վիճակագրություն չկա, թե ինչպիսին է սինթետիկ թմրամիջոցների ազդեցությունը: Նա նկատեց՝ մի շատ կարևոր խնդիր կա, որ համացանցում հայտարարություններ են լինում թմրանյութերի վաճառքի մասին, սակայն պատժի մեխանիզմ չկա:
«Խայտառակն վտանգի աստիճանի է տենդենցը լինելու, սա անհրաժեշտ է նաև բազմաթիվ եվրոպական երկրների պահանջով»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ մեկ այլ հարց բարձրաձայնեց, որ վերջերս հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ինքնասպանություն գործած քանի անձի մոտ է թմրանյութ հայտնաբերվել, սակայն պարզվել է, որ այդպիսի վիճակագրություն չկա:
«Ես կարծում եմ, որ քանի որ շատ ահազանգեր կան, որ Հայաստանում դա տարածվում է, շատ կարևոր է, որ այդ հարցով վիճակագրություն լինի: Երբ մարդն ինքնասպանություն է գործում, ընտանիքը սկսում է ապացուցել, որ իրենց հետ կապ չունի և այլն: Ասածս այն է, որ վիճակագրություն լինի, որ հոգ տանենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե մի շարք բույսեր հիմա աճեցվում են, որոնք օգտագործվում են բժշկության մեջ. «Բժշկության մեջ շատ արագ կերպով զարգանում է այդ տենդենցը»:
Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ այն երկրներում, որտեղ այդ կարգավորումները կան, դրա աճեցման դրույթներն էլ կարգավորված են. «Հանրային իշխանության համար պիտի հստակ լինի, որ դա աճեցվում է հենց այդ նպատակով»:
Նշենք, որ նախագծերով նախատեսվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47