Տեղի է ունեցել 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակող աշխատանքային խմբի հանդիպում
18.10.17 | 13:57
եղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ձևավորված երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակող աշխատանքային խմբի նիստ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ, ՀՀ մշակույթի, ՀՀ առողջապահության, ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես նշել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, նախարարության կողմից կատարված աշխատանքների, հետազոտությունների, ուսումնասիրությունների ու երիտասարդների շրջանում անցկացված հանդիպումների և քննարկումների արդյունքում արդեն ձևավորվել է համապատասխան նախագիծը: «Վաղվանից մարզերում մեկնարկելու են հանրային քննարկումները, որոնց ընթացքում երիտասարդները կարող են ներկայացնել իրենց առաջարկները»,- նշել է Թամարա Թորոսյանը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամներ ներկայացրել են երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրում անհրաժեշտ փոփոխման, ձևափոխման, խմբագրման և մշակման վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
Նշենք, որ աշխատանքային խումբը ձևավորվել է Խմբի ձեւավորման նպատակն է 2018-2022 թթ. երիտասարդական պետական քաղաքականության համար մշակել նոր ռազմավարություն և միջոցառումների ծրագիր: