Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծը ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացության արժանացավ:
«Կողմ» են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Նապոլեոն Ազիզյանը եւ Վանիկ Ասատրյանը: Այդուհանդերձ, հիշյալ օրինագիծը կմտնի ԱԺ մեծ օրակարգ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրինագիծը վերաբերում է ԱԺ պատգամավորի՝ անարգել քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուն: Փաշինյանն իր խոսքում նշել է, որ թեեւ օրենքը հստակ սահմանում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածների պահելու վայր անարգել կարող են մուտք գործել ի թիվս այլոց, նաեւ պատգամավորները, սակայն հաճախ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել այս կամ այն խուց՝ պատճառաբանելով, որ ներսում կա անձ, որի հետ տեսակցություններն արգելված են. «Բայց մենք չենք ուզում այդ անձին տեսակցել, ուզում ենք մուտք գործել ՔԿՀ-ի այն վայրը, որտեղ մատով ցույց ենք տալիս: Վեջերս «Արմավիրի» ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվել էր բացել մի ամբողջ մասնաշենքի դուռը՝ պատճառաբանելով տեսակցությունների արգելքով»:
Այս թեմայի շուրջ հանձնաժողովում բանավեճ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի եւ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ: Վերջինս նշեց, որ նույնիսկ իր նախարար եղած ժամանակ եղել է դեպք, երբ անձամբ նախարարին թույլ չեն տվել մտնել կոնկրետ խուց նույն պատճառաբանությամբ: Թովմասյանի խոսքով, ինքը խնդրել է կալանավորին տեղափոխել, որպեսզի ինքը կարողանա մտնել խուց ու ծանոթանալ խցի պայմաններին:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս նշեց, որ բազմաթիվ երկրներ կան, որտեղ սահմանափակված է պաշտոնյաների մուտքը ՔԿՀ:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02