Պորտուգալիայի ներքին գործերի նախարար Կոնստանսա Ուրբանո դե Սոուզան չորեքշաբթի հրաժարական է տվել՝ վերջին ամիսներին ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած անտառային հրդեհների առնչությամբ իրեն ուղղված քննադատությունից հետո: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Ես համարում եմ, որ չունեմ քաղաքական և անձնական պայմաններ իմ պաշտոնին պաշտոնավարել շարունակելու համար»,- գրել է նախարարը վարչապետ Անտոնիու Կոշտային ուղղված հրաժարականի նամակում:
Նա նշել է, որ այլևս ոչ մի պատճառ չկա պաշտոնին մնալու համար, երբ «ողբերգության կրիտիկական շրջանն» անցել է:
Նա եզրափակել է, որ այդ քայլն անհրաժեշտ է իր անձնական արժանապատվությունը պահպանելու համար:
Կոշտան հայտարարել է, որ ընդունել է դե Սոուզայի հրաժարականը:
Վերջին օրերին դե Սոուզայից բազմիցս պահանջել են հրաժարական տալ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում մոլեգնող հրդեհների հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել, վիրավորվել է 71 մարդ, նրանցից 16-ը ծանր վիճակում են:
Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում հրդեհի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել:
Երեքշաբթի տեղացած անձրևներն օգնել են վերջապես հսկողության տակ առնել հրդեհները:
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44