ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Նախնական տվյալներով՝ Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես նշված դպրոցի պահակ է ձևակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ հաշվարկվել և դուրս է գրվել աշխատավարձ, որը յուրացվել է:
Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ուղարկվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ ՀԿԳ ավագ քննիչը քրեական գործը վարույթ է ընդունել, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ստացված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայնէ՝ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և դասամատյաններում: Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել և օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները:
Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով:
Նշված քրեական գործը ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է հոկտեմբերի 13-ին և ընդունվել վարույթ։ Քննություն է տարվում՝ ապահովելու բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47