Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։
Թանկացել է բենզինը. ահազանգում են վարորդները: Նրանք բողոքեցին, որ բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, գնի բարձրացում արձանագրվել է նաեւ հաջորդ ամիսներին: Այսպիսով՝ բենզինի գինը, վերջին երկու ամսում բարձրացել է 20 դրամով:
Բենզինի թանկացման վերաբերյալ բողոքներ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առայժմ չի ստացել. «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Փորձագետը, սակայն, բացատրում է, որ բենզինի գինը մեր երկրում միշտ էլ տատանողական է եղել:
«Միշտ էլ բենզինի գինը անկանոն է եղել մեր երկրում: Բենզինի գները մի շարք հարցեր ունեն իրենց մեջ, որոնք դեռ պարզաբանված չեն, գնի փոփոխությունները մի փոքր խնդրահարույց են եւ մի բենզալցակայանում բենզինի գնի 5 կամ 10 դրամ գնաճը դեռեւս հիմք չէ ոլորտի մասին գնահատական տալու համար: Պետք է հասկանալ՝ ո՞վ է խաղեր տվողը եւ ինչի՞»,– հարց բարձրացրեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բենզինի շուկայում մրցակցություն չկա, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծում:
«Պետությունը ոչ թե պետք է ցույց տա բիզնեսմենների կլուբը եւ ասի, որ այս մարդկանց հետ աշխատելու ենք, այլ առանց այդ մասին հեռուստացույցով ցույց տալու ասեն՝ այնտեղ էժան բենզին կա, դե գնացեք բերեք»,– ներկայացրեց նա:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խնդրի կարգավորման հարցում մեծ է կառավարության դերը: Քանի դեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում, բենզինի շուկայում գնային տատանումները շարունակվելու են:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55