«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» հոդվածում անդրադառնում է այս խնդրին և դրա պատճառներին։
Հոդվածի հեղինակ Էնդրյու Ջեքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշեց ,- «Ես տեղյակ էի այս խնդրի գոյության մասին Ասիայում, հատկապես Չինաստանում, որտեղ տղաների թիվը զգալիորեն մեծ է աղջիկների թվից: Ինձ անակնկալի բերեց այն, որ Կովկասյան և Բալկանյան երկրներում, աղջիկների և տղաների միջև անհավասարությունը գրեթե նույնն է»:
Ըստ հոդվածի հեղինակի, Կովկասյան և Բալկանյան երկրներում դարեր շարունակ ավանդաբար նախընտրել են տղա երեխաներին: Մինչև վերջերս չկար, թե՛ հղիության ընթացքում սեռը բացահայտելու տեխնոլոգիա և թե՛ սահմանափակ թվով երեխաներ ունենալու ցանկություն: Խորհրդային շրջանում մարդիկ պարզապես այնքան երեխաներ էին ունենում, մինչև որ տղա երեխա ծնվեր: Սակայն տնտեսական անկման և պատերազմի հետևանքով, ընտանիքները փորձում էին ավելի քիչ երեխաներ ունենալ: Ինչի արդյունքում այդ մեկ կամ երկու երեխաների սեռը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց:
Էնդրյու Ջեքը ասում է,- «Այսպիսով, սա մի քանի գործոնի հետևանք է՝ ավանդույթների, 1990-ականների տնտեսական ճգնաժամի, նոր տեխնոլոգիաների զարգացման, մեծ դեր ունի նաև խորհրդային մշակույթից եկած հղիության արհեստական ընդհատման սովորությունը»:
Հեղինակը նշում է, որ մի շարք ընտանիքների, կանանց և մասնագետների հետ, զրույցի արդյունքում պարզվել է, որ պատմականորեն կանայք ավելի դրականորեն են ընդունում ցանկացած երեխայի սեռը, սակայն ամուսինները և նույնիսկ ամուսինների մայրերը նախընտրում են տղա զավակ ունենալ: Ինչը հասարակությունը բացատրում է նրանով, թե տղամարդիկ զինվորներ են, ապրուստ վաստակողներ, նրանք են ընտանիքի ունեցվածքի ժառանգները և տարեց ծնողների մասին հոգ տանողները:
Նա հավելում է,- «Կանայք ավելի ազատամիտ են, սակայն նրանք հասարակության ճնշման են ենթարկվում: Նաև հատկանշական է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում շատ տղամարդիկ արտագաղթել են աշխատանքի որոնման նպատակով, ինչը կանանց վրա մեկ այլ ճնշում է գործադրում: Նրանք հույս ունեն, որ տղա զավակը կօգնի պահպանել ընտանիքը և կկանխի հնարավոր բաժանումը: Ցավոք սրտի, սա շատ կանանց ստիպում է նաև հանդուրժել ֆիզիկական բռնություն և գործադրվող այլ ճնշումներ»:
Ըստ հեղինակի, Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության անկում է գրանցվել: Սակայն այս տվյալները տատանվում են ըստ մարզերի:
«Կարծում եմ միայն այն հանգամանքը, որ այս խնդրի շուրջ օրենք է անցկացվել, նշանակում է, որ ընդունվել է, որ նման խնդիր գոյություն ունի: Իհարկե օրենքի ընդունումը նաև շատերին ստիպել է այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն այդուհանդերձ հասարակական հարցումներն ու ժողովրդագրական տվյալները վկայում են այն մասին, որ փոփոխություն կա դեպի դրականը: Ինչևէ, եթե հասարակությունում կանանց դերը և հասարակական կարծիքը չփոխվի, հնարավոր է, որ կրկին խնդրի վատթարացում գրանցվի»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47