ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Թող խոսեն» («Пусть говорят») թոք շոուի ժամանակ նոր մանրամասներ է պատմելիրենից 44 տարով փոքր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ առկա լուրջ տարաձայնությունների վերաբերյալ:
Հայտնի է, որ 82-ամյա Ջիգարխանյանն այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ բարելավում է առողջական վիճակը:
38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կողմից ամուսնու անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում տալուց հետո բոլորը փորձում են հասկանալ՝ ինչ է իրականում կատարվում սիրված դերասանի ընտանիքում: Նշվում է, որ Ջիգարխանյանը երիտասարդ կնոջն է փոխանցել իր թատրոնի ղեկավարումը՝ նրան նշանակելով գլխավոր տնօրենի պաշտոնում: Բացի այդ, դերասանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է գրանցել ամբողջ ունեցվածքը, ինչից հետո ընտանեկան ներդաշնակության վերջը եկել է:
Ստորև ներկայացնում ենք «Թող խոսեն» հաղորդման հաղորդավար Դմիտրի Բորիսովի և Ջիգարխանյանի զրույցի առավել ուշագրավ հատվածները:
Հարցին, թե իրականում ինչ է պատահել իր հետ, դերասանը պատասխանել է, որ «դա Վիտալինայի ստոր, ողբերգական պահվածքն է»:
«Ես ոչ մի տեղ էլ չէի գնացել, ես հիվանդանոցում էի, հիմա էլ եմ այստեղ: Հետո չգիտեմ՝ ուր եմ գնալու: Վիտալինան վերցրել է 2 բնակարանս»,-պատմել է դերասանը:
Բացի այդ, Ջիգարխանյանը մանրամասնել է, որ կինը կարգադրել է, որ իրեն իր իսկ անվան, իր իսկ կողմից ստեղծված թատրոն չթողնեն: Դերասանն իր խոսքի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ կինը «շատ վատ մարդ է»:
«Ռուս կինն իրավունք չունի տղամարդուն ծնկի չբերել»,-կնոջ պահվածքը մեկնաբանել է Ջիգարխանյանը, որի համոզմամբ՝ Վիտալինան իսկական գող է:
«Նա հենց գրպանիցս էր գումար գողանում»,-անկեղծացել է դերասանը՝ ցավով նշելով, որ ինքը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ լինելով հանդերձ՝ այժմ ապրելու տեղ չունի:
Ջիգարխանյանը նաև նշել է, որ ժամանակին չէր նկատել Վիտալինայի թերությունները, քանի որ նա իր կինն էր:
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44