Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսված «Հին Երևան» նախագծի աշխատանքները սկսված են: Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր հրավիրված ասուլիսին հավատացրեց, թե «Հին Երևան» նախագծի աշխատանքները սկսված են, չնայած ծրագիրը շարունակում է որոշ խոչընդոտների հանդիպել:
«Աշխատանքները գնում են, տեմպը նորմալ է, կառավարության հսկողության տակ է: Ծրագիրը վարչապետին է ներկայացվել, բոլոր հանձնարարակաները տրվել են»,-ասաց ճարտարապետը և հավելեց, որ այժմ 3 կառույց է վերականգնվում:
Լևոն Վարդանյանը նշեց, որ խնդիր ունեն տարածքների իրացման հարցում:
«Երևանի կենտրոնի միակ տարածքն է, որ իրացման գործընթացը դժվար է ընթանում, քանի որ բնակելի կառուցապատում չկա, իրացման աշխատանքները դժվար են առաջ գնում»,-ասաց նա և հավելեց, որ չնայած դրան, հիմնականում մոտ 75%-ը իրացված է:
«Դրենաժային ցանց է տեղադրվելու՝ բետոնային աշխատանք սկսելու համար»,-ասաց նա և նշեց, որ մյուս կտորը կլինի Տերյանի փողոցում, շենքը ստորգետնյա 3 հարկ կունենա:
Թե որքան է արդեն իրականացվել 150 մլն դոլարի նախնական ներդրումից , ճարտարապետ Վարդանյանը տեղյակ չէ: «Գումարներից տեղյակ չեմ, ինչի՞ պետք է տեղյակ լինեմ»,-ասաց նա:
Հարցին, թե գումարնե՞րն են պատճառը, որ անընդհատ ծրագիրը ձգձգվում է, Լևոն
Վարդանյանը պատասխանեց, թե նախկինում սառեցնելու պատճառն այլ էր:
«Այն մարդիկ, ովքեր պետք է այս ծրագիրը իրականացնեին, վախեցան սկսել և դուրս եկան, որովհետև սովորական ծրագրերից չէ, սա ծանր ծրագիր է, իրոք ծանր է և՛ ֆինանսապես, և՛ իրականացնելու առումով»,-ասաց նա և նշեց, որ ներդրողներն արդեն նոր թափ են հաղորդել ծրագրին, և այս տարի արդեն երկաթբետոնյա կոնստրուկցիաները վեր կբարձրանան:
Ճարտարապետը նշեց, որ կա 19-րդ դարի վերջի, 20-դարի սկզբի 14 հուշարձան շենք, և եթե ծրագիրը չլիներ, դրանք կվերանային:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47