Արտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին և 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության:
Այս առնչությամբ ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է, որ հաշվառման համար հիմք է հանդիսացել նրա ծննդյան վկայականում Երևանը՝ որպես ծննդավայր նշած լինելու հանգամանքը: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը, հիմնվելով միայն ծննդյան վկայականում ծննդավայրի վերաբերյալ տվյալների վրա, առանց ստուգելու, ճշտելու անձի քաղաքացիությունը, անձին կցագրում է և զորակոչի ենթարկում:
Մինչդեռ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է յուրաքանչյուր անձի վերաբերյալ տվյալների ճշտումից հետո միայն կայացնել նման որոշումներ:
Տվյալ դեպքում Հ. Պ.-ն, ծնվելու պահին գործող «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ծնողների համաձայնությամբ ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն, որի մասին վկայում է վերջինիս տրամադրված ծննդյան վկայականը և այնուհետև Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը: Ավելին՝ 2016 թ. օգոստոսի 4-ին Հ. Պ.-ի հորը ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանք է տրվել այն մասին, որ «Հ. Պ.-ի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան, ՀՀ քաղաքացու անձնագիր վերջինս չի ստացել»:
Հ. Պ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեռևս 2017 թ. հունվարից և մի շարք հարցումներ ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն ու ՀՀ զինվորական կոմիսարին՝ նրա հաշվառման հիմքերի վերաբերյալ:
ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված 2017 թ. մարտի 3-ի հարցման պատասխանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստացել է այն ներկայացնելուց 3 ամիս անց միայն, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետին ուղղված վարչական բողոքով պահանջել էր պարտավորեցնել իրավասու մարմիններին՝ տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:
ՀՀ Զինվորական կոմիսարն իր՝ 2017 թ. հունիսի 9-ի գրությամբ հավաստիացրել էր, որ Հ. Պ.-ի զինապարտության հարցը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչություն հարցումներ են ուղարկվել, և խոստացել էր դրանց պատասխաններն ստանալուն պես լրացուցիչ տեղեկացնել:
Նրանցից ավելի քան 4 ամիս պահանջվեց այդ տեղեկատվությունն ստանալու համար:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47