Աժ-ում այսօր վերջապես քննարկման դրվեց ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «ՀՀ Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող` Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ Վանաձոր-Ալավերդի և մինչև սահման ուղղությամբ ճանապարհահատվածը կարդիականացվի, շինարարական աշխատանքները կտևեն երեք տարի: Վերջապես, քանի որ Լոռվա այդ տարածաշրջանի բնակիչները շունչները պահած սպանում են աշխատանքների մեկարկին, քանզի այդ ճանապարհահատվածում ներկայումս երթևեկն ուղղակի էքստրիմ է: Ծրագրով կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր թունելները, ինչն այս աշխատանքների մեխերից մեկն է: Ուղղակի պետք է նշել, որ թունելներն ընդհանրապես հեռու են միջազգային չափանիշներից: Նախատեսվում է հիշյալ հատվածում երթևեկելի գոտու լայնացում՝ եռաշերտ ճանապարհ: Փոխնախարարի խոսքով՝ բարձրակարգ ճանապարհ է լինելու, եթե ոչ առաջին կատեգորիայի, ապա երկրորդ կատեգորիայի ճանապարհ կառուցելու հնարավորություն է ընձեռվում: Ըստ պայմանագրի` ՀՀ-ին տրամադրվել է 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն Մ6 միջպետական ճանապարհի՝ Վանաձորի և Բագրատաշեն միջև ընկած մոտ 90 կմ երկարությաբ հատվածի վերականգնման և արդիականցման նպատակով: Այս ճանապարհի տնտեսական նշանակությունը ստրատեգիական է, այն հանդիսանում է ռեզերվային հատված Հյուսիս-հարավի համար: Ճանապարհը կարևոր է նաև այն առումով, որ ՀՀ մտնող բեռնատարների 60 տոկոսը նախապատվությունը տալիս է հենց այս հատվածին՝ չնայած ռելիեֆային անհարմար պայմաններին: Պետք է նշեմ նաև, որ օրական այս հատվածով 2500-3000 մեքենա է անցնում, և այն իրականում տնտեսապես կարևոր հանգույց է: Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, ինչպես նշեցի, ունի բարդ ռելիեֆային կառուցվածք, նախատեսվում է 33 կմ արգելապատնեշ տեղադրել, որպեսզի հնարավորինս ուղղվեն վտանգավոր հատվածները և կանխվեն հնարավոր խնդիրները: Ճանապարհները երկրի այցեքարտն են, երկիր մտնող յուրաքնաչյուր անձ իր կարծիքը կազմում է պետության կոմունիկատիվ համակարգից: Նշեմ նաև, որ ճանապարհի շինաշխատանքները հիմնականում պետք է իրականացնեն տեղացի աշխատուժի միջոցով, կներգրավվի մոտ 300 մարդ: Պետք է փաստել, որ ճանապարհային հատվածի փակման ընթացքում երթևկությունը կաթվածահար չի լինի. Ստեփանավան-Օձուն շրջանցիկ երթուղին կարող է ծառայել հանրությանը: Հ.գ. Ճանապարհը ամբողջովին փակ կլինի մոտավորապես 12-14 ամիս:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55